Միջազգային17:13, 23 Նոյեմբեր 2022
ԱՄՆ-ն ոչ միանշանակ է արձագանքել Թուրքիայի ռազմագործողություններին Իրաքում ու Սիրիայում

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության և ռազմավարական հարցերի համակարգող Ջոն Քիրբին մեկնաբանել է Թուրքիայի զինված ուժերի նոր ռազմական գործողությունները Հյուսիսային Իրաքում և Սիրիայում քուրդ զինյալների դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ:
«Թուրքիան շարունակում է բախվել ահաբեկչական սպառնալիքի հետ, հատկապես երկրի հարավում։ Իհարկե, նրանք բոլոր իրավունքներն ունեն պաշտպանելու իրենց »,- ասել է Քիրբին:
Վերջինս, սակայն, նշել է, որ այս ռազմական գործողությունները բացասակաբար են ազդում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի վրա:
«Տարածաշրջանում գործողությունները կարող են սահմանափակել մեր գործընկեր SDS-ի («Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ի կարողությունները ԻՊ-ի դեմ պայքարում։ Դրա համար մենք համագործակցում ենք SDS-ի հետ և ցանկանում ենք շարունակել ճնշումն ԻՊ-ի վրա»,- ասել է Քիրբին։
Թեմային արձագանքել է նաև Սպիտակ տան խոսնակը՝ կոչ անելով կողմերին զսպվածություն ցուցաբերել և դադարեցնել կրակը: Նա ևս ընդգծել է, որ նշյալ ռազմական գործողությունները կարող են բացասաբար ազդել ԻՊ-ի դեմ պայքարի վրա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի ցերեկը Ստամբուլի Իսթիքլալ փողոցում պայթյուն էր որոտացել։ Զոհվել էր 6 մարդ, վիրավորվել՝ 81-ը։ Երկրի ղեկավարությունը տեղի ունեցածը որակել էր որպես ահաբեկչություն։
Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևում կանգնած են «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) և Սիրիայի քրդական ուժերը:
Դրանից հետո Թուրքիայի իշխանությունները որոշում կայացրեցին «Մագիլ-սուր» անվամբ ռազմական գործողություններ սկսել Հյուսիսային Իրաքի ու Սիրիայի քուրդ զինյալների դեմ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |