Ռազմական12:36, 23 Նոյեմբեր 2022
Թուրքիայի պաշտպանության նախարար. «S-400-ները պատրաստ են օգտագործման»

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Ռուսաստանից գնված S-400 ՀՕՊ համակարգերն ընդգրկված են Թուրքիայի սպառազինությունում և ցանկացած պահի կարող են տեղակայվել անհրաժեշտ վայրում:
Խորհրդարանում նախարարության 2023-ի բյուջեյի քննարկման ժամանակ թեմային անդրադարձած Աքարը նախ հիշեցրել է, որ իրենք ռուսական համակարգերը գնել են այն պայմաններում, երբ մերժվել են ամերիկյան «Patriot» ու ֆրանս-իտալական «SAMP-T» ՀՕՊ համակարգեր գնելու իրենց հարցումները:
«Շատերը հարց են տալիս՝ որտե՞ղ են S-400-ները: Ուրեմն ասեմ, որ S-400-ներն իրենց տեղում են և պատրաստ են օգտագործման: Տեղափոխման ժամանակահատված կա: Դրա իրականացումից հետո 1 ժամվա ընթացքում ամեն ինչ պատրաստ է լինում: Մենք S-400-ի հետ կապված խնդիր չունենք»,- ասել է Աքարը՝ ավելացնելով, որ եթե Թուրքիային սպառնա որևէ օդային վտանգ, ապա որոշում կկայացվի, թե որտեղ է պետք տեղակայել այդ համակարգերն ու կիրառել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։

Իսրայելի զինված ուժերում շուրջ 20 տարի ծառայած, այժմ Երուսաղեմի ռազմավարության և անվտանգության ինստիտուտը ղեկավարող Էրան Լերմանը խոսել է Իսրայել-Թուրքիա հնարավոր առճակատման մասին։

Թուրքիայի կողմից 2019-ին ՌԴ-ից գնված, բայց գործնականում այդպես էլ չօգտագործված հակաօդային պաշտպանության համակարգերի շուրջ նոր զարգացումներ կան։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |