• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
19 Օգոստոս, 2025
Երեքշաբթի 12:45
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ռազմական12:44, 22 Նոյեմբեր 2022

Թուրք գեներալ. «Սիրիայի հետ պետք է համագործակցել»

Թուրք գեներալ. «Սիրիայի հետ պետք է համագործակցել»

Թուրքիայի ԶՈւ պահեստազորի գեներալ Ահմեթ Յավուզն անդրադարձել է թուրք-սիրիական սահմանային հատվածներում տեղի ունեցող լոկալ ռազմական գործողություններին: 

Ըստ Յավուզի՝ Սիրիայի սահմանին Թուրքիայի համար ռիսկերը մեծանում են, և Անկարայի կողմից Սիրիայի հյուսիսի որոշ շրջաններում տեղակայված քրդական ուժերին ավիահարվածներ հասցնելը չի կարող լուծել խնդիրը: 

«Այս ժամանակավոր կառույցը կշարունակի ռիսկային լինել, եթե սիրիական պետությունը չուժեղացնեն ու այդ շրջանների տերը չդարձնեն: Եթե ճնշեք էլ, (նկատի ունի Սիրիայի հյուսիսի քրդական կազմավորումներին-խմբ.) կրկին գլուխ են բարձրացնելու: Քանի որ այնտեղ պետության իշխանությունը չճանաչող մի շարք խմբավորումներ կան՝ PYD/YPG (քրդական-խմբ.) ÖSO (Անկարայի հովանավորյալ «Սիրիայի ազատ բանակ»), HTŞ (Իրանի  կողմից հովանավորվող շիական զինված խմբավորում): Քանի դեռ այդ խմբավորումներն այնտեղ են, Թուրքիայի անվտանգային կարիքներն անգամներով աճելու են»,- ասել է Յավուզը: 

Թուրք գեներալը մեկնաբանել է նաև նախագահ Էրդողանի հայտարարությունն առ այն, որ թուրքական բանակի օդային գործողությունների հետևելու են նաև ցամաքային գործողությունները: Ըստ Յավուզի՝ հնարավոր է՝ իսկապես այս պահին գետնի վրա այդպիսի կարիք կա, սակայն դա ժամանակովոր ազդեցություն ունեցող քայլ է և ռազմավարական առումով անարդյունք:

Կրկին շեշտելով, որ անհրաժեշտ է հզորացնել սիրիական պետությունը՝ թուրք գեներալը այնուամենայնիվ խոսել է հօգուտ թուրքական զորքի Սիրիայում մնալու օգտին, ինչը, սակայն, պետք է ամրագրված լինի Սիրիայի հետ պայմանագրով:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ից Թուրքիայի բանակի օդուժը հարվածել է Իրաքում ու Սիրաիայում տեղակայված քրդական ուժերի դիրքերին։ Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության՝ ավիահարվածների հետևանքով ոչնչացվել է 89 թիրախ։ Նոյեմբերի 20-ին ու 21-ին էլ թուրքական լրատվամիջոցները հաղորոդեցին համապատասխանաբար հարավային Քիլիս շրջանի ու Գազիանթեփ նահանգի Քարաքամըշ շրջանի ուղղությամբ քրդական խմբավորումների կողմից հրթիռներ արձակվելու մասին:

Քարաքամըշում հրթիռակոծման հետևանքով հաղորդվել է 3 քաղաքացիականի զոհվելու մասին: Նույն օրը երեկոյան էլ քրդական կազմավորումները (թուրքական կողմի պնդմամբ «Քուրդիստանի բանվորական կուսակցության»-PKK-ՔԲԿ կամ Անկարայի կողմից  դրա սիրիական ճյուղավորումը համարվող «Ժողովրդի ինքնապաշտպանության ուժերի» (YPG/ԺԻՈւ) նռնականետերի օգտագործմամբ հարվածել էին սահմանային Քիլիս քաղաքի ոստիկանության հատուկջոկատայինների տեղակայման վայրին:

Աղբյուր`    Cumhuriyet

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Սիրիան ռազմական համաձայնագիր են կնքել
15:30, 14 օգոս
Թուրքիան և Սիրիան ռազմական համաձայնագիր են կնքել

Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։

Թուրքիայի և Սիրիայի միջև խորանում է ռազմական համագործակցությունը
14:02, 14 օգոս
Թուրքիայի և Սիրիայի միջև խորանում է ռազմական համագործակցությունը

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Անկարայում ընդունել է Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրային։

Ճապոնիան Թուրքիայից կգնի ԱԹՍ-ներ՝ ընդդեմ Չինաստանի
13:33, 14 օգոս
Ճապոնիան Թուրքիայից կգնի ԱԹՍ-ներ՝ ընդդեմ Չինաստանի

Ճապոնացի պաշտոնյաները հետաքրքրված են մասնավորապես «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերով։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)
Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Որո՞նք են Թուրքիայի ամենից հարուստ ու աղքատ շրջանները
Որո՞նք են Թուրքիայի ամենից հարուստ ու աղքատ շրջանները

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։

Ուկրաինական մամուլ. «Թուրքիան կարող է վերածվել Մոսկվային զսպող ամենամեծ ուժի»
Ուկրաինական մամուլ. «Թուրքիան կարող է վերածվել Մոսկվային զսպող ամենամեծ ուժի»

Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։

Թուրքիայի բնակչության կեսն աղքատ է
Թուրքիայի բնակչության կեսն աղքատ է

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}