Ռազմական12:44, 22 Նոյեմբեր 2022
Թուրք գեներալ. «Սիրիայի հետ պետք է համագործակցել»

Թուրքիայի ԶՈւ պահեստազորի գեներալ Ահմեթ Յավուզն անդրադարձել է թուրք-սիրիական սահմանային հատվածներում տեղի ունեցող լոկալ ռազմական գործողություններին:
Ըստ Յավուզի՝ Սիրիայի սահմանին Թուրքիայի համար ռիսկերը մեծանում են, և Անկարայի կողմից Սիրիայի հյուսիսի որոշ շրջաններում տեղակայված քրդական ուժերին ավիահարվածներ հասցնելը չի կարող լուծել խնդիրը:
«Այս ժամանակավոր կառույցը կշարունակի ռիսկային լինել, եթե սիրիական պետությունը չուժեղացնեն ու այդ շրջանների տերը չդարձնեն: Եթե ճնշեք էլ, (նկատի ունի Սիրիայի հյուսիսի քրդական կազմավորումներին-խմբ.) կրկին գլուխ են բարձրացնելու: Քանի որ այնտեղ պետության իշխանությունը չճանաչող մի շարք խմբավորումներ կան՝ PYD/YPG (քրդական-խմբ.) ÖSO (Անկարայի հովանավորյալ «Սիրիայի ազատ բանակ»), HTŞ (Իրանի կողմից հովանավորվող շիական զինված խմբավորում): Քանի դեռ այդ խմբավորումներն այնտեղ են, Թուրքիայի անվտանգային կարիքներն անգամներով աճելու են»,- ասել է Յավուզը:
Թուրք գեներալը մեկնաբանել է նաև նախագահ Էրդողանի հայտարարությունն առ այն, որ թուրքական բանակի օդային գործողությունների հետևելու են նաև ցամաքային գործողությունները: Ըստ Յավուզի՝ հնարավոր է՝ իսկապես այս պահին գետնի վրա այդպիսի կարիք կա, սակայն դա ժամանակովոր ազդեցություն ունեցող քայլ է և ռազմավարական առումով անարդյունք:
Կրկին շեշտելով, որ անհրաժեշտ է հզորացնել սիրիական պետությունը՝ թուրք գեներալը այնուամենայնիվ խոսել է հօգուտ թուրքական զորքի Սիրիայում մնալու օգտին, ինչը, սակայն, պետք է ամրագրված լինի Սիրիայի հետ պայմանագրով:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ից Թուրքիայի բանակի օդուժը հարվածել է Իրաքում ու Սիրաիայում տեղակայված քրդական ուժերի դիրքերին։ Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության՝ ավիահարվածների հետևանքով ոչնչացվել է 89 թիրախ։ Նոյեմբերի 20-ին ու 21-ին էլ թուրքական լրատվամիջոցները հաղորոդեցին համապատասխանաբար հարավային Քիլիս շրջանի ու Գազիանթեփ նահանգի Քարաքամըշ շրջանի ուղղությամբ քրդական խմբավորումների կողմից հրթիռներ արձակվելու մասին:
Քարաքամըշում հրթիռակոծման հետևանքով հաղորդվել է 3 քաղաքացիականի զոհվելու մասին: Նույն օրը երեկոյան էլ քրդական կազմավորումները (թուրքական կողմի պնդմամբ «Քուրդիստանի բանվորական կուսակցության»-PKK-ՔԲԿ կամ Անկարայի կողմից դրա սիրիական ճյուղավորումը համարվող «Ժողովրդի ինքնապաշտպանության ուժերի» (YPG/ԺԻՈւ) նռնականետերի օգտագործմամբ հարվածել էին սահմանային Քիլիս քաղաքի ոստիկանության հատուկջոկատայինների տեղակայման վայրին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ մասին հայտարարվել է «Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը մայիսի 5-ից 7-ը գումարված 12-րդ կոնգրեսի որոշումների հիման վրա։

Նշվում է, որ համագործակցության շրջանակում այց է կատարվել Ադրբեջանի ռազմածովային ուժերին պատկանող ուսումնական կենտրոններ ու նավաշինարաններ։

Ամերկյան ընկերությունը հրապարակել է 2025-ին աշխարհում ամենաուժեղ բանակն ունեցող պետությունների ցանկը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ մասին հայտարարվել է «Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը մայիսի 5-ից 7-ը գումարված 12-րդ կոնգրեսի որոշումների հիման վրա։
Նշվում է, որ հնարավոր այցը կապված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-ամյակի հետ:
Օմեր Չելիք. «Մեր պետական կառույցները մանրակրկիտ կերպով հետևելու են այս գործընթացին»:
Մարկո Ռուբիոն Անթալիայում կմասնակցի ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էր առաջարկել Ստամբուլում վերսկսել խաղաղության շուրջ ռուս-ուկրաինական բանակցությունները:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |