Իրավական12:32, 17 Նոյեմբեր 2022
Թուրքիայում քրդերենը չի ընդգրկվել դատական համակարգի ծառայությունների ցանկում

Թուրքիայի արդարադատության նախարարությունը հայտնել է, որ դատական համակարգի ծառայությունների ցանկում առկա 19 լեզվին ավելացվել է ևս 9 օտար լեզու տեղեկությունը։ Այսուհետև այդ ծառայությունները հասանելի կդառնան 28 լեզվով։ Նոր ավելացված լեզուներն են բոսնիերենը, խորվաթերենը, ղազախերենը, ղրղզերենը, մոնղոլերենը, ուզբեկերենը, սերբերենը, տաջիկերենը և թուրքմեներենը։
Այս մասին հայտնել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։ Նա նշել է, որ մոտ ապագայում ավելի կընդլայնեն ծառայության շրջանակը։
«Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Ադանայից ընտրված պատգամավոր Քեմալ Փեքոզը բարձրաձայնել էր այն փաստը, որ քրդերենն այդ լեզվախմբում ներառված չէ։ Նախկինում ևս պատգամավորը տարբեր առիթներով գանգատվել էր քրդերենի՝ հասարակական ծառայություններում ներառված չլինելուց, բայց ապարդյուն։
«Քրդերը ևս պիտի օգտվեն դրանից։ Առողջապահության, տրանսպորտի, կապի ու նման այլ ոլորտներում այս խնդիրը մշտապես առկա է։ Մարդիկ տառապում են դրանից։ Շատ մարդիկ կան, որ թուրքերեն չգիտեն։ Ինչպես մնացյալ այլ ոլորտներում, այստեղ ևս խտրականությունն անպակաս է։
Ընդհանուր առմամբ, նմանատիպ հարցերի չեն պատասխանում կամ էլ ասում են, թե օրենսդրությանը համապատասխան են վարվել։ Սակայն մենք ցանկանում ենք, որ այս սահմանափակումները վերանան։ Այս նախագծին ավելացվել են Թուրքիայում հազվադեպ օգտագործվող լեզուներ, մինչդեռ քրդերենը, որն օգտագործում է բնակչության 20-25 տոկոսը, չի ավելացվել, անտեսվել է»,- դժգոհել է պատգամավորը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |