Իրավական13:50, 14 Նոյեմբեր 2022
Թուրքական ոստիկանություն. «Պայթյունն իրականացնողը Սիրիայի քաղաքացի է»

Ստամբուլի կենտրոնական հետիոտնային պողոտայում 6 մարդու կյանք խլած պայթյունն իրակացրած կինը նոյեմբերի 14-ի լուսադեմին ձերբակալվել էր թուրքական ոստիկանության կողմից: Քիչ առաջ ոստիկանության տարածած նոր հաղորդագրության մեջ նշվել է, որ ձերբակալվածը Սիրիայի քաղաքացի է Ալհամ Ալբասհիր անունով: Նշվում է նաև, որ ձերբակալվածը խոստովանել է իր կապը «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության հետ կապը: (Հաղորդագրության մեջ նշված է կապը PKK-PYD-YPG-ի հետ, քանի որ պաշտոնական Անկարան Սիրիայի քրդական «Ժողովրդական միություն» կուսակցությանն (PYD) և դրա զինված կազմավորումները համարվող «Ժողովրդի ինքնապաշտպանության ուժերին» (YPG) համարում է ՔԲԿ-ի սիրիական ճյուղավորում):
«Ձերբակալված անձ հարցաքննության ժամանակ հայտնել է, որ հավաքագրվել-պատրաստվել է PKK/PYD/YPG ահաբեկչական կազմակերպության կողմից որպես հետախուզության գործակալ և գործողություն կազմակերպելու նպատակով Աֆրինով զարտուղի ճանապարհներով մտել է մեր երկիր»,- ասված է հաղորդահրության մեջ: Թուրքական ոստիկանության տվյալներով կասկածյալը ցուցում է ստացել Սիրայի հյուսիսային Քոբանի քրդաբնակ քաղաքից, որտեղ տեղակայված «PKK/PYD/YPG» ահաբեկչական կազմակերպության կենտրոններից մեկը»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին ցերեկը Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակին հարող «Իսթիքլալ» պողոտայում պայթյուն է տեղի ունեցել։ Վերջին տվյալներով պայթյունի հետևանքով մահացել է 6, վիրավորվել 81 մարդ։ Տարածքում տեղադրված տեսախցիկների ձայնագրություններից պարձ էր դարձել, որ պայթյունն իրականացնողը կին է, ով պայթուցիկով լցված պայուսակը դրել էր նստարաններից մեկի վրա ու հեռացել: Շատ չանցած էլ տեղի էր ունեցել պայթյունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Հաքան Ֆիդանը և Բադել Աբդելալաթին քննարկել են Գազայում տիրող իրավիճակը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |