Տնտեսական16:49, 11 Նոյեմբեր 2022
Թուրքիան և Ալժիրը նավթի ու գազի որոնման համատեղ կազմակերպություն են հիմնում
Թուրքիայի էներգիայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը հայտարարել է, որ Թուրքիան և Ալժիրը հիմնելու են նավթի և գազի որոնմամբ զբաղվող համատեղ կազմակերպություն: Այն գործունեություն կծավալի հիմնականում Ալժիրում, ինչպես նաև տարածաշրջանի այլ պետություններում։ Նա նաև ավելացրել է, որ տարածաշրջանային երկրները համատեղ գործելու պատրաստակամություն են հայտնել։
Դյոնմեզն այս մասին հայտարարել է Ալժիրում կայացած Ներդրումների 2-րդ կոնֆերանսին, որին մասնակցել է որպես պատվավոր հյուր։
«Թուրքիան այստեղ՝ Ալժիրում, երկար ժամանակ է, ինչ ներդրումներ է կատարում։ Մոտ 1500 թուրքական ընկերություն այստեղ ներդրումներ է անում, և այդ ընկերություններում մոտ 30 հազար ալժիրցի է աշխատում։ Անցած տարի համատեղ առևտրի ծավալը կազմել է մոտ 4 միլիարդ դոլար, այս տարի 5 միլիարդի շեմին կհասցնենք»,- նշել է նա։
Նախարարը շեշտել է, որ մայիսին Ալժիրի նախագահի Թուրքիա կատարած այցի ժամանակ երկու երկրների ղեկավարների զրույցի ընթացքում քննարկվել է առևտրի ծավալները մոտ ժամանակներս շուրջ 10 միլիարդի հասցնելու խնդիրը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիան 2019-ին առողջարանային զբոսաշրջությունից ստացել է 1.49 մլրդ դոլար, իսկ 2023-ին՝ 2.3 մլրդ դոլար։
Պայմանագրերը վերաբերում են պաշտպանական արդյունաբերության, ԶԼՄ-ների և հաղորդակցության, կրթության,զբոսաշրջության, սպորտի, էներգետիկայի,անվտանգության առողջապահության և այլ ոլորտներին։
Թաթարստանում գործում են թուրքական բազմաթիվ գործարաններ։ Թուրք ներդրողները նախագծեր են իրականացնում նաև հյուրանոցային բիզնեսի և շինարարության ոլորտում։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ermenihaber.am-ը ներկայացնում է թուրք լրագրող-գրող Նևզաթ Օնարանի՝ «Համիդիեից ապրիլի 24» խորագրով հոդվածի հայերեն թարգմանությունը։
Թուրքիայի նախագահը Իրաքից վերադառնալիս անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին և այդ համատեքստում խոսել է Հայոց ցեղասպանության մասին։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։
Ermenihaber.am-ը ներկայացնում է թուրք լրագրող-գրող Նևզաթ Օնարանի՝ «Համիդիեից ապրիլի 24» խորագրով հոդվածի հայերեն թարգմանությունը։
Ermenihaber.am-ին հատուկ հարցազրույց է տվել թուրք գրող, պատմաբան, Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնող Նեսիմ Օվադյա Իզրաիլը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |