Քաղաքական13:29, 11 Նոյեմբեր 2022
Թյուրքական պետությունների 9-րդ գագաթնաժողովն Ուզբեկստանում
«Թյուրքական պետությունների կազմակերպության» 9-րդ գագաթնաժողովին մասնակցող համար Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլամ Ալիևի հետ։ Մամուլի համար դռնփակ ռեժիմով անցկացված հանդիպումը տևել է 1 ժամ։ Դրանից առաջ էլ Էրդողանը հանդիպել էր Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ։ Վերջինս Թուրքիայի նախագահին էր հանձնել Ուզբեկստանի կարևորագույն պարգևներից «Բարձր մակարդակի Իմամ Բուհարի» շքանշանը։
Հիշյալ գագաթնաժողովում ունեցած ելույթ ունենալիս Էրդողանը համառոտ անդրադարձել է հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակին՝ ասելով. «Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը դեռևս շարունակում է մնալ փխրուն՝ չնայած ջան Ադրբեջանի հանդես է գալիս նախաձեռնություններով»։ Թուրքիայի ղեկավարը շեշտել է, որ իրենք Ադրբեջանի կողքին են նրա «խաղաղության փնտրտուքներում» ճիշտ այնպես, ինչպես եղել են Ադրբեջանի մղած պայքարում (իմա՝ Ղարաբաղում - խմբ.)։
Սամարղանդում անցկացվող գագաթնաժողովի շրջանակներում թյուրքական աշխարհին մատուցած ծառայությունների համար Թուրքիայի նախագահին հանդիսավոր արարողությամբ հանձնվել է «Թյուրքական աշխարհի բարձրագույն շքանշանը»։
Էրդողանն էլ իր ելույթում ընդգծել է, որ թյուրքական աշխարհն այսօր ավելի ուժեղ է, քան երեկ։ Խոսելով կազմակերպության անդամ երկրների հաջողությունների մասին՝ նա համառոտ անդրադարձել է նաև Արցախում Իլհամ Ալիևի կատարած աշխատանքներին։
Թուրքիայի նախագահը նշել է, որ տեսնում է, թե 2 տարում ինչ հսկայական ենթակառուցվածքային աշխատանքներ է արել իր եղբայր Ալիևը Ղարաբաղում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Թուրքիայի պատվիրակությունը գլխավորել է Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարը։
Թուրքիայի նախագահը Իրաքից վերադառնալիս անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին և այդ համատեքստում խոսել է Հայոց ցեղասպանության մասին։
Նշվում է, որ Անկարայում երկու երկրների արտգործնախարարությունների գլխավորությամբ կայացել են հակաահաբեկչական խորհրդակցություններ։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը Իրաքից վերադառնալիս անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին և այդ համատեքստում խոսել է Հայոց ցեղասպանության մասին։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։
«Մենք ստիպված ենք առերեսվել պատմության հետ և հաշվի նստել այս մարդասպան մտածելակերպի հետ»,-DEM կուսակցություն։
Ermenihaber.am-ը ներկայացնում է թուրք լրագրող-գրող Նևզաթ Օնարանի՝ «Համիդիեից ապրիլի 24» խորագրով հոդվածի հայերեն թարգմանությունը։
Ermenihaber.am-ին հատուկ հարցազրույց է տվել թուրք գրող, պատմաբան, Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնող Նեսիմ Օվադյա Իզրաիլը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |