• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 05:03
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական17:00, 26 Հոկտեմբեր 2022

Իսրայելի պաշտպանության նախարարը մեկնել է Թուրքիա

Իսրայելի պաշտպանության նախարարը մեկնել է Թուրքիա

Հոկտեմբերի 26-ին պաշտոնական այցով Թուրքիա է մեկնել Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը:Թուրք պաշտոնակից Հուլուսի Աքարի հետ հանդիպմանը նախատեսվում է քննարկել 1994թ. և 1996թ. երկու երկրների միջև կնքված պայմանագրերով անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությունների թարմացման հարցը: Կողմերը կկենտրոնանան 12 տարի սառեցված ռազմական, անվտանգության ու պաշտպանական անվտանգության ոլորտում համագործակցության աշխուժացման, նորացման ու թարմացման վերաբերյալ ձևավորելիք ճանապարհային քարտեզի վրա:  

Բացի դրանից, ըստ թուրքական աղբյուրի, հանդիպանն անդրադարձ է լինելու Ուկրաինայի, Սիրիայի ու Հարավային Կովկասի զարգացումներին: Վերջինի համատեքստում կխոսվի նաև Իրան-Ադրբեջան սահմանին առաջացած լարվածության մասին:

Նշվում է, որ վերջին անգամ պաշտպանության նախարարի մակարդակով իսրայելական կողմից այց եղել էր Թուրքիայի 2010թ-ին։ Այցելել էր այն ժամանակվա պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը: Իսկ այժմ Իսրայելի պաշտպանության նախարարի այցը Թուրքիա տեղի է ունենում Իսրայելի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:

Նշենք, որ տարեսկզբին մեկնարկած թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում նախ մարտին Անկարա էր այցելել Իսրայելի նախագահ Իսհաք Հերցոգը, իսկ մայիսին Իսրայել էր մեկնել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Դրանից հետո էլ երկու երկրները փրոշում կայացրեցին ապա փոխադարձության սկզբունքով կրկին դեսպաններ նշանակեցին՝ դիվանագիտական հարաբերությունները վերադարձնելով նախկին մակարդակին:

Իսրայելական The Jerusalem Post-ը, հղում կատարելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյայի, գրել է, որ երկու երկրներն էլ իրենց շահերն են հետապնդում հարաբերությունների վերաակտիվացման հարցում: Իսրայելը հույս ունի դառնալ ռազմավարական ավելի ուժեղ խաղացող տարածաշրջանում, հատկապես Իրանի հարցում: Իսկ Թուրքիան դիտվում է որպես առանցքային դերակատար տարածաշրջանում՝ այդ թվում Սիրիայում, որտեղ Իսրայելը ավելի քան մեկ տասնամյակ աշխատում է՝ խափանելու Իրանի ծրագրերը Իսրայելի դեմ ռազմաբազա ստեղծելու համար:

Բարձրաստիճան պաշտոնյան նաև հավելել է, որ ՀԱՄԱՍ-ի առնչությամբ Իսրայելը շարունակելու է ճնշում գործադրել Անկարայի վրա, որը շարունակում է աջակցել ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներին Իսրայելում հարձակումներ իրականացնելու համար: 

Հիշեցնենք, որ երկու երկրների հարաբերությունները սրվել էին  2010-ին «Մավի Մարմարա» նավի միջադեպից հետո: Գազայի հատված մեկնող «Ազատության տորմիղի» միջադեպը, որի ժամանակ իսրայելցի հատուկջոկատայինները սպանել էին թուրքական «Մավի Մարմարա» նավում 9 թուրքի, հանգեցրեց Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացմանն ու դիվանագիտական հարաբերությունների մակարդակի իջեցմանը:

Իսրայելի նոր կառավարության ձևավորումից հետո սկսվել է հարաբերությունների վերականգնման գործըթնաց, ինչի համատեքստում իրականացվում են երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելություններ:

Աղբյուր`    Milliyet

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը
17:45, 12 սեպ
Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»
15:46, 12 սեպ
Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին
12:53, 12 սեպ
Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը
Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»
Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}