Հասարակական16:20, 19 Հոկտեմբեր 2022
Freedom House-ի զեկույցում Թուրքիան անազատ երկրների շարքում է

Միջազգային իրավապաշտպան «Freedom House» կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունը համացանցում» տարեկան զեկույցը, համաձայն որի Թուրքիան դասվել է անազատ երկրների շարքում։
Միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցն ընդգրկում է 2021-ի հունիսի 1-ից 2022-ի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածը։
Դրանում դիտարկվել են 70 երկրներ։ Նշվել է, որ այս տարի համացանցը եղել է ազատ 17 երկրում, մասնակի ազատ՝ 32 երկրում և չի եղել ազատ 21 երկրում։ Թուրքիան նախորդ տարվա համեմատ հետադիմել է 2 միավորով՝ 100-ից հավաքելով միայն 32-ը։
Զեկույցի՝ Թուրքիայի վերաբերյալ հատվածում նաև նշվել է․
«Նախագահ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) 2002 թվականից իշխանության ղեկին է և սկզբում որոշ ազատականացման ռեֆորմներ իրականացնելուց հետո գնալով արհամարհել է քաղաքական իրավունքները և մարդու իրավունքները։
ԱԶԿ-ի կառավարությունը 2016-ի հեղաշրջման փորձից հետո զգալի և լայնամասշտաբ ճնշում է գործադրել ընդդիմադիրների վրա։ 2017-ին ընդունված սահմանադրական փոփոխություններով իշխանությունը կենտրոնացվել է նախագահի ձեռքում։
Մինչ Էրդողանը շարունակում է օգտագործել հսկայական իշխանություն, ընդդիմության հաղթանակը 2019 թվականի ՏԻՄ ընտրություններում և COVID-19 համաճարակի ազդեցությունն այս պահին թույլ տնտեսության վրա կառավարությանը նոր պատճառներ տվեցին՝ ճնշելու ընդդիմությունը և սահմանափակելու հանրային դիսկուրսը:
Ակնկալվում է, որ այսպես կոչված ապատեղեկատվության օրինագծի ընդունումը կօգնի իշխող դաշինքին լռեցնել ընդդիմադիր կուսակցություններին և քննադատող մեդիային 2023-ի հունիսին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններից առաջ»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կրոնափոխ լինելու նրանց որոշման վրա ազդել է իրենց դուստրը, ով բնակություն է հաստատել Թուրքիայում։

ՄԱԿ-ը հրապարակել է 2024-ի աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրների ցանկը։

«Թուրքիայի զբաղվածության գործակալությունը» հրապարակել է քաղաքացիների զբաղվածության տվյալները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Տեղացիները նշում են, որ նախկինում գյուղից-գյուղ գնում էին նավակով, իսկ այժմ՝ ոտքով։
Գործընթացը մեկնարկել է հուլիսի 11-ին Իրաքի հյուսիսում գտնվող Սուլեյմանիե նահանգում:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը և Պակիստանի արտաքին գործերի նախարարը հանդես են եկել մամուլի ասուլիսով։
Անչափահասին առաջադրվել է ատելություն և թշնամանք հրարելու մեղադրանք։
Պատճառն այն է, որ «Pulcular Enerji» ընկերությունն իրանական նավթի գնման գործարքների մեջ է եղել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |