Տնտեսական13:32, 17 Հոկտեմբեր 2022
Թուրքիայում աննախադեպ ավելացել է ռուսական կապիտալով հիմնվող ընկերությունների թիվը

Ռուս-ուկրաինական պատերազմից հետո Թուրքիայում կտրուկ աճել է ռուսական կապիտալով հիմնվող ընկերությունների թիվը: 2022-ի հունվար-օգոստոս ժամանակահտվածի տվյալներով Թուրքիայում հիմնվել է ռուսական կապիտալով 729 ընկերություն: Այս ցուցանիշով ՌԴ-ն 2-րդ տեղում է Իրանից (874 ընկերություն) հետո: Համեմատության համար 2021-ին Թուրքիայում ռուսական կապիտալով հիմնված ընկերությունների թիվը եղել է 177, իսկ 2020-ին՝ 115:
Ըստ հրապարակած տվյաների՝ խնդրո առարկա ժամանակահատվածում Թուրքիայում ստեղծվել Է 86.500 ընկերություն, նրանցից 14.000-ը՝ օտարերկրյա կապիտալով:
Ռուսաստանի քաղաքացիներն էլ այս տարի աննխադեպ ակտիվություն են ցուցաբերում Թուրքիայի անշարժ գույքի շուկայում:
Ըստ վիճակագրության՝ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Ռուսաստանի քաղաքացիների՝ Թուրքիայում գնած տների քանակը նախորդ տարվա համեմատ վելացել է 200 տոկոսով: Ռուսաստանի քաղաքացիներն այս տարի Թուրքիայում ավելի շատ տուն են գնել, քան որևէ այլ երկրի քաղաքացիներ:
Նշվում է, որ ռուս-ուկրաինական ճգնաժամից ի վեր Ուկրաինայի քաղաքացիները նույնպես սկսել են ավելի շատ բնակարաններ գնել Թուրքիայում: Եթե նախորդ տարվա նույն ժամանակահվածում Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիները միասին վերցրած այդ երկրում գնել էին 3905 բնակարան, ապա այս տարի այդ թվը հասել է 11086-ի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը նաև անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը։

Դամասկոսում Թուրքիայի դեսպանը նշել է, որ պաշտոնական Անկարան պատրաստ է ավելի ակտիվ դեր ստանձնել Սիրիայի վերականգնման գործընթացում

Նախատեսվում է, որ ատոմակայանի առաջին բլոկը կսկսի էլեկտրաէներգիա արտադրել 2026-ին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Տեղացիները նշում են, որ նախկինում գյուղից-գյուղ գնում էին նավակով, իսկ այժմ՝ ոտքով։
Գործընթացը մեկնարկել է հուլիսի 11-ին Իրաքի հյուսիսում գտնվող Սուլեյմանիե նահանգում:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը և Պակիստանի արտաքին գործերի նախարարը հանդես են եկել մամուլի ասուլիսով։
Անչափահասին առաջադրվել է ատելություն և թշնամանք հրարելու մեղադրանք։
Պատճառն այն է, որ «Pulcular Enerji» ընկերությունն իրանական նավթի գնման գործարքների մեջ է եղել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |