• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
03 Օգոստոս, 2025
Կիրակի 19:17
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական12:54, 12 Հոկտեմբեր 2022

Քեմալ Քըլըչդարօղլուն ԱՄՆ-ում հանդիպել է պոլսահայ Տարոն Աջեմօղլուի հետ

Քեմալ Քըլըչդարօղլուն ԱՄՆ-ում հանդիպել է պոլսահայ Տարոն Աջեմօղլուի հետ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալիստական «Ժողովրդահանրապետական ​​կուսակցության» (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն ԱՄՆ կատարած այցի ընթացքում հանդիպել է ամերիկաբնակ պոլսահայ տնտեսագետ Տարոն Աջեմօղլուի և այլ գիտնականների հետ։

Քըլըչդարօղլուն Twitter-ում հայտնել է, որ ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում կայացած հանդիպումների ժամանակ Թուրքիայի ապագայի մասին զրուցել են տնտեսագետներ Տարոն Աջեմօղլուի, Ջանան Դաղդևիրենի, Զեյնեփ Թոնի, Դանի Ռոդրիկի, Ասու Օզդաղլարի, Փընար Դողանի, Մեհմեթ Թոների, Գյոքհան Հոթամըշլըգիլի և Բիլգե Յըլդըզի հետ։

Քըլըչդարօղլուն մասնավորապես նշել է.

«ԱՄՆ-ում մեր ծրագրի տեսլականի շրջանակներում մենք հանդիպեցինք աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աջեմօղլուի հետ։ Մանրամասն խոսեցինք Թուրքիայի ապագայի և տնտեսությունը բարելավելու լուծումների մասին։ Մենք ոգեշնչվում ենք լուսավոր միտք ունեցող մարդկանցից Թուրքիայի Հանրապետության 2-րդ հարյուրամյակի մեր տեսլականի հարցում»:

Թուրք ընդդիմադիր կուսակցապետը կարևորել է հաճախակի հանդիպումներն անվանի գիտնականների հետ՝ իրենց անելիքները ավելի լավ պատկերացնելու և աշխարհաճանաչողությունն ընդլայնելու տեսանկյունից:

Աղբյուր`    Ակոս

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թրամփը Թուրքիայի համար հավելյալ 15 տոկոս մաքսատուրք է սահմանել
10:12, 01 օգոս
Թրամփը Թուրքիայի համար հավելյալ 15 տոկոս մաքսատուրք է սահմանել

ԱՄՆ նախագահը հուլիսի 31-ի հրամանագրով մի շարք երկրների նկատմամբ նոր մաքաստուրքեր է սահմանել:

2025-ի հունիսին Թուրքիայի արտահանման ծավալները հասել են 20 մլրդ դոլարի, իսկ ներմուծումը՝ 28 մլրդ դոլարի
14:43, 31 հուլ
2025-ի հունիսին Թուրքիայի արտահանման ծավալները հասել են 20 մլրդ դոլարի, իսկ ներմուծումը՝ 28 մլրդ դոլարի

Հունիսին ամենաշատ արտահանումը՝ 1 մլրդ 728 մլն դոլար արվել է Գերմանիա, իսկ ամենաշատ ներմուծումը կատարվել է Չինաստանից։

Չինաստանը Թուրքիայի համար առևտրային ռազմավարական գործընկեր է
16:38, 30 հուլ
Չինաստանը Թուրքիայի համար առևտրային ռազմավարական գործընկեր է

ULUSKON-ի նախագահ Նեզաքեթ Էմինե Աթասոյը հանդիպել է Անկարայում Չինաստանի դեսպան Խուեբին Յիանգի հետ:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}