Տարածաշրջան16:41, 10 Հոկտեմբեր 2022
Թստ թուրքական աղբյուրների՝ Ռուսաստանը թիրախավորել է Հալուք Բայրաքթարին

Ուկրաինական մամուլին հղում տվող թուրքական աղբյուրները հայտնում են, որ ռուսական հետախուզությունը փորձել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալի կեղծ կերպարանքով առցանց հանդիպում կազմակերպել թուրքական «Baykar Technology» ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարի հետ։ Հանդիպումը, սակայն, կանխվել է ուկրաինական հետախուզության ջանքերով։
Միջադեպի վերաբերյալ տեսանյութ է հրապարակել Ուկրաինայի պաշտպանության նախարարության ռազմական հետախուզության վարչությունը՝ նշելով որ կանխվել է «Baykar Technology» գլխավոր տնօրեն Հալուկ Բայրաքթարի դեմ նախատեսված սադրանքը։
Կադրերում երևում է, որ ռուսական կողմը ներկայացել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալի կեղծ կերպարանքով։ Այս մեթոդով ռուսական հետախուզությունը փորձել է հանդիպել թուրքական հարվածային ԱԹՍ-ներ արտադրող «Baykar Technology» ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարի հետ։
Գիտակցելով ստեղծված իրավիճակը՝ հանդիպմանը միացել է ուկրաինական հետախուզությունը՝ որպես Բայրաքթարի քարտուղար։ Պնդում է արվում, որ ռուսական հետախուզությունը փորձել է խաթարել Թուրքիա-Ուկրաինա հարաբերությունները «deepfake» մեթոդով։
Ռուսական հետախուզական ծառայությունը հաճախ է օգտագործում «Deepfake» տեխնոլոգիան։ Այս մեթոդի շնորհիվ արհեստական ինտելեկտի միջոցով ստեղծվում են կեղծ դեմքեր ու ձայներ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |