Քաղաքական13:12, 10 Հոկտեմբեր 2022
Չավուշօղլուն Ֆրանսիայի թուրքական համայնքին կոչ է արել գործել հայկական սփյուռքի դեմ
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնել է Ստրասբուրգ՝ մասնակցելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) խորհրդարանների նախագահների ժողովին։ Այցի շրջանակում նա թուրքական հյուպատոսարանում հանդիպում է ունեցել թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ, որտեղ անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին։
Անդրադառնալով հայ-թուրքական կարգավորման գործընթացին՝ նա նշել է. «Մենք տարածաշրջանում կայունություն ենք ցանկանում։ Հայաստանի հետ կարգավորման հարցում առիթ է ստեղծվել Ադրբեջանի հաղթանակից հետո»։
Թուրք նախարարը, նկատի ունենալով հայկական սփյուռքի կազմակերպվածությունը, ընդգծել է, որ արտերկրում ապրող թուրքերը պիտի էլ ավելի կազմակերպված լինեն։
«Ինչ վերաբերում է Թուրքիային, մենք պիտի մի քիչ ավելի միասնական լինենք։ ԱՄՆ-ում հիմնել ենք թուրք-ամերիկյան ղեկավար կոմիտե, որը սկսել է շատ արդյունավետ աշխատել մեր երկրին ուղղված հայկական սփյուռքի զրպարտությունների դեմ։ Մենք անելու ենք ամեն հնարավորը, որպեսզի Եվրոպայում նույնպես ուժեղացնենք այդ համախմբվածությունը»։
Չավուշօղլուի խոսքով՝ Ֆրանսիայում, որտեղ 800 հազար թուրք է ապրում, իրենք կարող են ավելի արդյունավետ քաղաքականություն վարել։
«Ցավոք, այստեղ էլ կա հայկական սփյուռք, որի մի մասը բարի նպատակներ չունի։ Նրանք դեմ են Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը։ Մենք խոսում ենք մի սփյուռքի մասին, որը դեմ է լավ հարաբերությունների ձևավորմանը և թշնամական վերաբերմունք ունի։ Մենք ակնկալում ենք, որ դուք ավելի կազմակերպված ձևով ձեր ձայնը կբարձրացնեք այս սփյուռքի դեմ»,-նշել է Չավուշօղլուն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահը նշել է, որ Թուրքիան դարձել է Գազա ամենաշատ օգնություն ուղարկած երկիրը։
Քուվեյթի քաղաքացիներն 1-ին տեղն են զբաղեցնում Թուրքիայում ամենաշատ անշարժ գույք գնող օտարերկրացիների շարքում։
Էրդողանը նշել է, որ Օզգյուր Օզելի հետ հանդիպումն անցել է դրական մթնոլորտում և շեշտել նմանատիպ հանդիպումների շարունակական լինելու անհրաժեշտությունը:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքական մեդիայում տարածվող լուրերի համաձայն՝ իշխող ուժի և ազգայնականների առաջնորդների միջև տարաձայնություն կա։
Արտահանումն իրականացվում է Թուրքիայի կողմից Իսրայելի հետ առևտուրը կասեցնելու մասին որոշմանը ֆոնին:
Բեզալել Սմոթրիչը դժգոհել է, որ Կահիրեում գերիների փոխանակման բանակցություններում ներկա են գտնվել նաև թուրք պաշտոնյաներ:
Բարզանին վերջին այցը Իրան եղել է 2021թ. օգոստոսին, որի ընթացքում նա մասնակցել էր Ռաիսիի երդմնակալության արարողությանը։
Թրամփի քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ հիմնականում կապված էր Սիրիայի և իրաքյան հարցերի, Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող «ԺՊԳ-ի» և Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |