Տնտեսական13:08, 08 Հոկտեմբեր 2022
ԵՄ-ն Թուրքիային զգուշացրել է Ռուսաստանի դեմ առկա պատժամիջոցների խախտման վերաբերյալ

Չնայած Եվրամիությունը (ԵՄ) ուկրաինական ճգնաժամի պատճառով Ռուսաստանի և ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցներ է կիրառում՝ Թուրքիան շարունակում է ավելացնել վերջիններիս հետ համագործակցության ծավալները։ Այդ իսկ պատճառով թուրքական ընկերությունները ևս կարող են հայտնվել եվրոպական պատժամիջոցների տակ։
Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական ծառայությունների, ֆինանսական կայունության և կապիտալ շուկաների միության ներկայացուցիչ Մեյրիդ Մաքգիննեսը Անկարայում հանդիպել է կառավարության անդամների և գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ, տեղեկություններ հաղորդել նոր պատժամիջոցների վերաբերյալ։ Վերջինս հավելել է, որ Բրյուսելն օրակարգ է բերում իր զգուշացումները։
Մաքգիննեսը, ԵՄ դեսպանների՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի շուրջ համաձայնության գալու 1 օր անց կապվել էր պաշտոնական Անկարայի հետ և հանդիպել Առևտրի նախարար Մեհմեթ Մուշի, Ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբաթի և Կենտրոնական բանկի նախագահ Շահափ Քավջըօղլուի հետ։
Այցից հետո Մաքգիննեսն իր Twitter-յան էջում գրառում է արել՝ նշելով․ «Առիթ եղավ փոխանցելու, որ մենք խիստ կենտրոնացած ենք Ռուսաստանի դեմ մեր պատժամիջոցների կիրառման և խարդախ ճանապարհով շրջանցումն արմատախիլ անելու անհրաժեշտության վրա»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարը նշել է, որ բարձր տեխնոլոգիական ռեակտորները կամրապնդեն երկրի էներգետիկ անվտանգությունը։

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |