• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
07 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 18:40
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական11:20, 07 Հոկտեմբեր 2022

Էրդողանը Պրահայում խոսել է նաև հայկական թեմաներից

Էրդողանը Պրահայում խոսել է նաև հայկական թեմաներից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ավարտին մամուլի ասուլիս է տվել։

Նախքան հարցուպատասխանը Էրդողանը մեկնարկային խոսքում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։

«ՀՀ վարչապետ պարոն Փաշինյանի հետ հանդիպեցինք։ Անկեղծորեն հավատում եմ, որ մեր տարածաշրջանում բարիդրացիության հիման վրա հնարավոր է հասնել ամբողջական կարգավորման մեր նպատակին»,- շեշտել է Էրդողանը։

Թուրքիայի պետական լրատվամիջոցի՝ «TRThaber»-ի լրագրողը Թուրքիայի ղեկավարին հղել է հետևյալ հարցը. «Այսօր ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ մի քանի անգամ հանդիպել եք։ Նա Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խնդիրները լուծելու հարցում ի՞նչ տեսակ ուղերձներ տվել»։

Ի պատասխան Էրդողանն ասել է. «Ինչպես գիտեք, մեր հատուկ ներկայացուցիչների միջոցով բանակցությունները փոխադարձաբար շարունակվում են։ Մենք էլ այսօր նրա հետ հանդիպումն անկեղծ մթնոլորտում անցկացրեցինք։

Հանդիպման ընթացքում խոսք է եղել որոշակի պահանջների մասին։ Այս պահանջների առնչությամբ թե՛ հատուկ ներկայացուցիչներին և թե արտգործնախարարներին տվել ենք հանձնարարականներ։

Արտգործնախարարների հանդիպում կլինի, հատուկ ներկայացուցիչներինը՝ նույնպես։ Ապա, ըստ ստացված արդյունքի, կանենք մեր քայլը»։

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության լրագրողը խնդրել է պարզաբանել «որոշ պահանջները» արտահայտությունը և հարցել, թե երբ կբացվի հայ-թուրքական սահմանն ու երբ կկարգավորվեն հարաբերությունները՝ հաշվի առնելով այն, որ ըստ Ադրբեջանի նախագահի՝ Ղարաբաղի հարցը արդեն լուծվել է։

Պատասխանելիս Էրդողանը կրկին հիշեցրել է երկու երկրների հատուկ ներկայացուցիչների ու արտգործնախարարների կողմից տարվող աշխատանքների մասին։ 

«Հատկապես  բեռնափոխադրումներից /կարգոյից/ մինչև օդային ճանապարհով բեռնափոխադրումներ, բոլոր այս հարցերի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Ցանկանում եմք րոպե առաջ Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները ջերմացնել և այս հարցը լուծել»։

Հայ-եվրոպական ամսագրի լրագրողը հարցրել է, թե ինչ նախապայմաններ ունի Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում։

«Նախապայմաններ չկան, միայն ցանկանում ենք, որ ձեր և Ադրբեջանի միջև հարաբերությունները հասունացրեք և խաղաղության վերաբերյալ պայմանագիրը անհապաղ կնքեք։

Հենց դա անեք, մեզ հետ որևէ խնդիր չի մնա․ սահմաննե՞ր են պետք բացել, ուրեմն կբացենք, ընդ որում բոլոր տեսակի՝ օդային, ցամաքային և երկաթուղային»,- արձագանքել է Էրդողանը։

Աղբյուր`    TRThaber

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Պուտինն Ալեքսեյ Երխովին ազատել է Թուրքիայում ՌԴ դեսպանի պաշտոնից
14:21, 05 սեպ
Պուտինն Ալեքսեյ Երխովին ազատել է Թուրքիայում ՌԴ դեսպանի պաշտոնից

Նշենք, որ 2009-2015-ին Երխովը եղել է Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս, իսկ Թուրքիայում ՌԴ դեսպան է նշանակվել 2017-ի հունիսի 19-ին։

Թուրքիան հերքում է իսրայելցի նախարարի դեմ ծրագրվող սպանության հետ կապը
09:56, 05 սեպ
Թուրքիան հերքում է իսրայելցի նախարարի դեմ ծրագրվող սպանության հետ կապը

Իսրայելական մամուլը գրում է, որ Իսրայելի ազգային անվտանգության նախարարին ցանկացել են սպանել Թուրքիայից ստացված հրամանի հիման վրա։

Թուրք պաշտոնյան հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ
16:59, 04 սեպ
Թուրք պաշտոնյան հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Կողմերը քննարկել են Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ներուժը, տեղական և ազգային հնարավորությունների զարգացումը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}