Ռազմական17:53, 04 Հոկտեմբեր 2022
Թուրքիայի պաշտպանության նախարարը Հայաստանին մեղադրել է «սանդրանքների» մեջ

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մեկնել է Ադրբեջան, որտեղ հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ:
Ըստ ՊՆ կայքում հրապարակված հաղորդագրության՝ Աքարի հետ Ադրբեջան են մեկնել նաև զինված ուժերի գլխավոր շտաբի պետ բանակի գեներալ Յաշար Գյուլերը, ինչպես նաև Թուրքիայի ցամաքային, օդային և ռազմածովային ուժերի հրամանատարները:
Աքարն առանձին հանդիպում է ունեցել Հասանովի հետ, իսկ դրանից հետո հանդիպումը շարունակվել է երկու երկրների պատվիրակությունների ձևաչափով:
Աքարը նշել է, որ երկու երկրների միջև համագործակցություն շարունակվում է ամենաբարձր մակարդակով՝ «Մեկ ազգ երկու պետություն» կարգախոսով։
«Հայաստանը պետք է իր սադրանքներից հրաժարվի: Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնության շրջանակում պիտի կենտրոնանա խաղաղության բանակցությունների և համագործակցության վրա և սեղմի մեկնված խաղաղության ձեռքը»,- հայտարարել է թուրք պաշտպանության նախարարը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Բրազիլիան նաև ուսումնասիրում է թուրքական անօդաչու թռչող սարքերի՝ մասնավորապես «Bayraktar TB2»-ի կիրառման հնարավորությունը։

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |