Միջազգային12:59, 03 Հոկտեմբեր 2022
Հունաստանն արձագանքում է Թուրքիայի սպառնալիքներին

Թուրքիայի և Հունաստանի միջև շարունակվում է հարաբերությունների լարումն Էգեյան ծովի հարցում։ Թուրքիայի վրդովմունքն առաջացրեց հատակապ ես այն, որ Հունաստանը ընդդիմացավ ամերիկյան F-16 կործանիչների մատակարարմանը Թուրքիային, իսկ հունական կղզիներում էլ տեղակայվեցին ամերիկյան ծագման զինատեսակներ։
Որպես արձագանք այդ ամենին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնաց հույն ժողովրդին՝ ասելով. «Մի գիշեր մենք հանկարծակի կարող ենք գալ»։
Հունաստանի քաղպաշտպանության նախարարն էլ այդ սպառնալիքին ի պատասխան հայտարարել է, որ իրենց երկիրը պատրաստ է ցանկացած իրավիճակի և Էրդողանի կողմից կատարվելիք ոչ մի քայլը իրենց չի կարող զարմացնել։
«Ինչ էլ որ լինի, մենք կարող ենք գլուխ հանել, հույն ժողովուրդը չպետք է վախենա։ Ինչ էլ անեն-չանեն, մեկ է, նրանք չեն կարող Հունաստանի սահմաններ մտնել»,- նշել է նախարար Թեոդորիկակոսը։
Հունաստանի վարչապետն Կիրիակոս Միցոտակիսն էլ նշել է, որ ի տարբերություն Էրդողանի՝ ով միայնակ է, Հունաստանը միայնակ չէ և սատարողներ ունի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |