Տարածաշրջան16:16, 28 Սեպտեմբեր 2022
Պենտագոնը երկխոսության կոչ է անում Հունաստանին և Թուրքիային

ԱՄՆ պաշտպանության նախարարության (Պենտագոնի) խոսնակ, Պատրիկ Ռայդերն անդրադարձել է Վաշինգտոնի վարչակազմին ուղղված Անկարայի բողոքի նոտային՝ կոչ անելով Թուրքիային երկխոսել Հունաստանի հետ:
Ռայդերը օրակարգային հարցերի վերաբերյալ գնահատական է տվել ամենօրյա ասուլիսում և նշել. «Ընդհանուր առմամբ Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ի երկու կարևոր գործընկերներ են, և մենք խրախուսում ենք նրանց շարունակել կառուցողական երկխոսությունը՝ հնարավոր լարվածությունը նվազեցնելու համար»:
Ի պատասխան Անկարայից ԱՄՆ-ի հասցեին հնչող քննադատությունների վերաբերյալ հարցին Ռայդերը հայտարարել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի չափազանց կարևոր գործընկերն է նաև երկկողմ հարաբերությունների առումով և որ իրենք կշարունակեն սերտորեն աշխատել ՆԱՏՕ-ի իրենց գործընկերների, այդ թվում՝ Թուրքիայի հետ:
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը կողմերին կոչ է արել խուսափել այնպիսի քայլերից, որոնք կբարձրացնեն լարվածությունը տարածաշրջանում և լուծել իրենց տարաձայնությունները դիվանագիտական ճանապարհով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |