Տնտեսական16:28, 26 Սեպտեմբեր 2022
Թուրքական լիրան արժեզրկման պատմական ռեկորդ է սահմանել

Սեպտեմբերի 26-ի դրությամբ 1 ամերիկյան դոլարի նկատմամբ թուրքական լիրայի փոխարժեքը հասել է 18.46-ի։ Սա նոր բացարձակ հակառեկորդ է թուրքական ազգային արժույթի արժեզրկման պատմության մեջ։ Նախորդ շաբաթվա վերջին արտարժույթի շուկայում գործարքները կատարվել են մինչև 1 դոլար/18․41 լիրա ռեկորդային փոխարժեքով։
Ընդհանուր առմամբ՝ լիրան դոլարի նկատմամբ վերջին 1 տարում արժեզրկվել է 108%-ով:
Հիշեցնենք, որ 1 ամերիկյան դոլար նկատմամբ թուրքական լիրայի փոխարժեքը հատել էր 18-ի սահմանը նաև 2021թ․ վերջին։ Իրավիճակը կարգավորելու նպատակով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր տնտեսական քայլերի փաթեթի մասին:
Տնտեսական քայլերի փաթեթի գործադրմամբ, ինչպես նաև Թուրքիայի Կենտրոնական բանկի պահուստների հաշվին շուկայում միլիարդավոր դոլարների ներարկումների արդյունքում հնարավոր էր եղել միայն մի քանի ամիս փոխարժեքը կայուն պահել 14.7 լիրայի շրջակայքում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |