Քաղաքական14:46, 19 Սեպտեմբեր 2022
Ըստ թուրք պրոֆեսորի՝ ԱՄՆ-ն փորձում է 2023-ի ընտրություններով փոխել Էրդողանին
Կիպրոսի թուրքական ինքնագշհռչակ հանրապետության այսպես կոչված նախագահի խորհրդական պրոֆեսոր Աթա Աթունն իր հոդվածում պնդել է, թե ԱՄՆ-ն նպատակադրվել է 2023-ի ընտրություններում փոխել Թուրքիայի նախագահին:
Ըստ հիշյալ պրոֆեսորի՝ ԱՄՆ-ին դուր չի գալիս Էրդողանի վարած ինքնուրույն քաղաքականությունը, ուստի փորձում է Թուրքիան կրկին վերցնել իր բռի մեջ՝ ընտրություններում ապահովելով իր համար ավելի վերահսկելի թեկնածուի հաղթանակը:
Հոդվածի հեղինակի պնդմամբ՝ Վաշինգտոնն այդ նպատակով իրականացնում է հաջորդական գործողությունների ծրագիր.
1. Թուրքիային հակամարտության մեջ մտցնել ԱՄՆ-ի աջակցությունը վայելող իր հարևանների հետ։
2. Տնտեսական էմբարգոյով արժեզրկել թուրքական լիրան և նվազեցնել թուրք ժողովրդի գնողունակությունը՝ վատացնելով նրա կենսապայմանները:
3. ԿՀՎ-ի միջոցով արթնացնել գյուլենական համայնքի ու «Գլադիոյի» քնած բջիջները և սկսել թուրք ժողովրդին հրահրել իշխանության դեմ:
4. Ամերիկամետ քաղաքական կուսակցությունների և հեղինակությունների հավաքում մեկ հարկի տակ և ինտենսիվ ընդդիմադիր շարժման մեկնարկ:
5. Ամերիկամետ և ֆինանսապես շահագրգիռ թերթերի, հեռուստատեսության և այլ լրատվամիջոցների միջողով իշխանություններին թուլացնող հրապարակումներ անել:
6. Ստիպել ժողովրդին ընդվզել իշխանության դեմ և քաոս ստեղծել երկրում։
7. Անել այնպես, որ 2023 թվականի հունիսի 18-ի նախագահական ընտրություններում նախագահ Էրդողանը պարտվի:
Ըստ Աթունի՝ ծրագրի առաջին քայլը Թուրքիային Հունաստանի հետ հակամարտության մեջ մտցնելն էր, որն ուղեկցվեց Հունաստանում ամերիկյան զորակազմի տեղակայմամբ ու ռազմական ու տնտեսական աջակցությամ, ինչն էլ Աթենքին ավելի համարձակ է դարձրել:
Երկրորդ քայլն արևելյան Միջերկրականում խնդիրներ ստեղծելն ու դրանով Թուրքիայի ԶՈւ-ի ցամաքային, ու օդային ու ծովային ուժերիը բաժանել իրարց:
Երրորդ քայլը ՔԲԿ-ին (PKK-Քրդստանի բանվորական կուսակցություն) ու ԺՊՈւ
(YPG-Ժողովրդի պաշտպանության ուժեր) ռազմական ու ֆինանսական աջակցություն ցուցաբերելով, խրախուսել նրանց թուրքիայի սահմանների մոտ գործողություններ կատարել, ինչն էլ կառաջացնի Թուրքիայի ժողովրդի զարույթը:
Չորրորդ քայլն էլ, ըստ Աթունի, կլինի Հայաստան-Ադրբեջան բախումները սկսել կամ ՀՀ-ի միջոցով Թուրքիայի դեմ պրոքսի պատերզմ վարելը:
Այսպիսով, ըստ նրա, Թուրքիայի ԶՈւ-ի համար 4-5 ճակատ է բացվելու, ինչի պայմաններում Թուրքիայի իրավապահ ուժեի համար դժվար է լինելու կանխել ներքին հարձակումներն ու սադրանքները:
Այս ամբողջ գործընթացին զուգահեռ ԱՄՆ-ը փորձելու է կարողացածի չափ նվազեցնել թուրքական լիրայի արժեքն ու հարվածել տնտեսությանը:
Թուրք պրոֆեսորի համոզմամբ՝ վերոթվարկյալ քայլերի արդյունքում ԱՄՆ-ը ձգտում է Թուրքիայի ժողովրդի մոտ զայրույթ առաջացնել ընդդեմ իշխանությունների և 2023-ի հունիսի ընտրություններում ապահովվել իր համար խամաճիկ թեկնածուի ընտրություն ը նախագահի պաշտոնում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական մեդիայում տարածվող լուրերի համաձայն՝ իշխող ուժի և ազգայնականների առաջնորդների միջև տարաձայնություն կա։
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը հաղորդագրություն է տարածել Արդարադատության միջազգային դատարան Իսրայելի դեմ հարուցված գործին։
Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը մեծ արձագանք է գտել համաշխարհային մամուլում։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքական մեդիայում տարածվող լուրերի համաձայն՝ իշխող ուժի և ազգայնականների առաջնորդների միջև տարաձայնություն կա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |