Քաղաքական10:55, 07 Սեպտեմբեր 2022
ՌԴ նախագահի մամուլի խոսնակը Թուրքիան անվանում է «բարեկամ երկիր»

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցի ընթացքում խոսել է ռուս-թուրքական հարաբերությունների մասին:
«Անկասկած, Թուրքիան մեզ համար բարեկամ երկիր է։ Թուրքիան մեզ համար շատ կարևոր գործընկեր է թե՛ քաղաքական և թե՛ առևտրատնտեսական համագործակցության առումով։ Մենք գիտենք, որ Թուրքիան չի միացել հակառուսական ապօրինի պատժամիջոցներին, Թուրքիան իրականում վարում է ինքնիշխան, անկախ արտաքին քաղաքականություն»,- նշել է Պեսկովը:
Ըստ նրա` երկու երկրների համագործակցության ներուժը հսկայական է և դեռ ամբողջությամբ չի օգտագործվել:
Միաժամանակ Պեսկովը շեշտել է, որ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև կան տարաձայնություններ մի շարք հարցերի շուրջ, ինչպես օրինակ՝ Ուկրաինայի հարցում:
Անդրադառնալով Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների միջև բանակցություններ կազմակերպելու Թուրքիայի փորձերին, Պեսկովն նշել է. «Ինչ վերաբերում է Պուտինի և Զելենսկու հանդիպմանը, ապա այս հարցում ոչինչ չի փոխվել։ Մեզ պետք չէ հանդիպում միայն հանդիպման համար»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը նշել է, որ միջուկային վեճի կարգավորման միակ ուղին դիվանագիտական ճանապարհով է, և որ Անկարան պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն, այդ թվում՝ միջնորդություն։

Ֆիդանն ու շեյխ Ալ Սանին զրույցի ընթացքում քննարկել են Գազայում հրադադարի ապահովմանն ուղղված ջանքերը:

Հայտարարության մեջ հնչել է տարածաշրջանային պատերազմի վտանգի մասին զգուշացում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը նշել է, որ միջուկային վեճի կարգավորման միակ ուղին դիվանագիտական ճանապարհով է, և որ Անկարան պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն, այդ թվում՝ միջնորդություն։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |