Միջազգային16:50, 06 Սեպտեմբեր 2022
Էրդողանը եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Բալկանյան երկրներ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեկնարկած բալկանյան եռօրյա շրջագայության առաջին կանգառը եղել է Բոսնիա և Հերցեգովինան։
Պաշտոնական այցով այդ երկրում գտնվող Էրդողանին նախագահական պալատի հանդիսությունների ուղեկցությամբ դիմավորել է Բոսնիա և Հերցոգովինայի նախագահական խորհրդի նախագահ Շեֆիկ Ջաֆարովիչը։ Դիմավորման արարողությունից հետո տեղի է ունեցել Էրդողան-Ջաֆարովիչ դռնփակ առանձնազրույցն ու պատվիրակությունների միջև հանդիպումը։
Բոսնիա և Հերցոգովինա կատարած այցի ընթացքում Էրդողանին ուղեկցում է մեծաթիվ պատվիրակություն, որի կազմում ընդգրկված են արտաքին գործերի, ներքին գործերի, պաշտպանության, գյուղատնտեսության, առևտրի, մշակույթի և զբոսաշրջության, տրանսպորտի և ենթակառուցվածքների, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարները։
Հաջորդիվ նախատեսվում է Էրդողանի պաշտոնական այցը Սերբիա, ապա՝ Խորվաթիա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահը նաև քննադատել է Արևմուտքին Իրանի քայլերը դատապարտելու համար:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց էր ունեցել Էնթոնի Բլինքենի հետ։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական, արաբա-իսրայելական պատերազմները։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |