Տնտեսական11:42, 18 Օգոստոս 2022
Թուրքիան ու Ղրղզստանը պայմանավորվել են առևտուր անել ազգային արժույթներով
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայն ընդունել է Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևին: Նախագահական պալատում կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ տնտեսական, առևտրային, քաղաքական ու մշակութային հարաբերություններ:
Համաձայնություն է ձեռք բերվել առևտուրն իրականացնել ազգային արժույթներով և հիմնել թուրք-ղրղզական ներդրումային ֆոնդ:
Քննարկվել են նաև այս տարի անցկացվելիք Թուրքիա-Ղրղզստան Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի և «Թուրքական երկրների կազմակերպության» աշխատանքների վերաբերյալ հարցեր:
Կուլուբաևն իրազեկել է, որ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը Թուրքիայի Իզնիք քաղաքում տեղի ունենաքլիք 4-րդ «Քոչվորների համաշխարհային խաղեր»-ին ներկա կգտնվեն Ղրղզստանի նախագահ Սադր Ժապարովն ու նախարարների կաբինետի ղեկավար Ակիլբեկ Ժապարովը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայում արևից ստացվող էլեկտրաէներգիան արդեն կազմում է ոլորտի ընդհանուր արտադրանքի 10%-ը:
Reuters-ը գրում է, որ Իսրայելը առևտրաշրջանառության դադարեցման մասին Թուրիայի ընդունած որոշման դեմ պատասխան քայլեր է ձեռնարկում:
Ռուսաստանը թուրքական նավահանգիստների միջոցով վառելիքի վաճառքից ստացել է մոտ 3 մլրդ եվրո։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Լավագույն տասնյակի մեջ Թուրքիայի զինված ուժերը զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը։
Նախարարները մտքեր են փոխանակել պատմական «Մետաքսի ճանապարհի» կամրջի համատեղ վերականգնման շուրջ
Իզմիրի նահանգապետարանը քառօրյա ժամկետով արգելել է ցույցեր ու բողոքի ակցիաներ կազմակերպելը։
Reuters-ը գրում է, որ Իսրայելը առևտրաշրջանառության դադարեցման մասին Թուրիայի ընդունած որոշման դեմ պատասխան քայլեր է ձեռնարկում:
Նման քայլը պայմանավորված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-րդ տարելիցով:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |