• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
18 Մայիս, 2025
Կիրակի 11:02
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:39, 16 Օգոստոս 2022

Թուրք վերլուծաբան Մուսա Ալիօղլու. «Հայաստանի հետ սահմանը պիտի բացենք»

Թուրք վերլուծաբան Մուսա Ալիօղլու. «Հայաստանի հետ սահմանը պիտի բացենք»

Թուրքական «EkoHaber» լրատվական կայքի սյունակագիր Մուսա Ալիօղլուն «Հայաստանի հետ սահմանը պիտի բացենք» վերտառությամբ հոդված է հրապարակել։

Թուրք վերլուծաբանը նախ անդրադարձել է Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կենսագրությանը՝ հիշեցնելով, որ դիվանագիտական հարաբերությունները խզվել են 1990-ականներին, իսկ միջպետական սահմանները փակվել՝ 1993-ին։

Լուսանկարում Մուսա Ալիօղլուն է 

Որոշակի առաջընթաց նկատվեց 2008թ. մեկնարկած ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ, երբ երկու երկրների նախագահները փոխայցեր կատարեցին Երևան և Բուրսա՝ դիտելու Հայաստանի ու Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների խաղերը։ Բայց հետո զարգացում չեղավ և հարաբերությունները վերադարձան նախկին հուն։

Գալով արդեն նորագույն շրջանին՝ հոդվածի հեղինակը նշում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանակներում 2021թ. նշանակվեցին հատուկ ներկայացուցիչներ։ Իսկ 2022-ի փետրվարից Հայաստանի և Թուրքիայի միջև վերականգնվեց ավիահաղորդակցությունը 

Ըստ հոդվածագրի հայտնած տեղեկությունների՝ Fly One Armenia օդանավը 2022-ի փետրվար-հուլիս ժամանակահատվածում Ստամբուլ է բերել է 9309 ուղևոր, իսկ նույն ժամանակահատվածում այնտեղից Երևան է տեղափոխել 7737 ուղևոր։

Ուղևորների սակավաթիվ լինելու պատճառը Մուսա Ալիօղլուի կարծիքով նախ այն է, որ Հայաստանի բնակչությունը շուրջ 3 միլիոն է։ Բացի այդ, ամենամեծ գործոնը երկու ժողովուրդների օտարումն է, որը շարունակվում է ավելի քան 100 տարի։

«Ինչ անունով էլ կոչենք, մեկ է, 1915թ. ցավալի իրադարձությունները պատմական փաստ են՝ երկու ժողովուրդների կողմից կսկիծով հիշվող։ Բայց դե հնարավոր է, որ երկու ժողովուրդների հարաբերությունների զարգանան, եթե մարդիկ իրար հետ շփվեն ու ծանոթանան»,- տեսակետ է հայտնում Ալիօղլուն։

Նա «լավ զարգացում» է համարում այն, որ Հայաստանից մարդիկ են Թուրքիա գնում աշխատելու, գործուղումների կամ տեսարժան վայրեր դիտելու։ Միևնույն ժամանակ ցանկալի է համարում, որ նույն կերպ էլ թուրք ժողովրդից մարդիկ գնան Հայաստան և ծանոթանան այդ երկրի հետ։

«Իր պատմությամբ, արվեստով, մշակույթով, գեղատեսիլ բնությամբ և խոհանոցով գրավիչ Հայաստանը կարող է լինել շատ լավ զբոսաշրջային ուղղություն մեզ համար։ Եվ տեղին կլինի, որ «Թուրքիայի տուրիստական ​​գործակալությունների ասոցիացիան» (TÜRSAB) գործակցի Հայաստանի զբոսաշրջային կառույցի հետ»։

Մուսա Ալիօղլուն խիստ կարևոր է համարում Աքյաքա շրջանում գտնվող հայ-թուրքական ցամաքային սահմանի «Դողուքափը» անցակետի բացումը Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիների համար, այլ ոչ թե միայն 3-րդ երկրների քաղաքացիների համար, ինչպես որ պայմանավորվել են հատուկ ներկայացուցիչները։

Ցամաքային ճանապարհը կարևոր է, քանի որ, ըստ Ալիօղլուի, Հայաստանից եկող պոտենցիալ զբոսաշրջիկները ավիափոխադրումներից բացի կնախընտրեն նաև ցամաքային ճանապարհը, որը հնարավորություն կտա գումար տնտեսել։

«Հազարավոր մարդիկ կարող են այցելել հայկական քաղաքակրթության համար շատ կարևոր  նշանակություն ունեցող Անիի ավերակներ, Վան ու նրա շրջակայքը։ Բացի այդ, Ստամբուլի օդանավակայանը կարող է լինել տարանցիկ երթուղի Եվրոպայում, Ամերիկայում և այլ երկրներում ապրող սփյուռքահայերի համար, ովքեր կցանկանան հայրենիք այցելել»,- գրում է Մուսա Ալիօղլուն և հոդվածը եզրափակում հետևյալ մեջբերմամբ.

«Ինչպես ասում են՝ «Պետությունները չեն ունենում հուր-հավիտյան բարեկամներ կամ թշնամիներ, ունենում են հավերժական շահեր»։ Ու այս հարցը մարդկային տեսանկյունից դիտարկելուց բացի, կարող ենք դիտարկել նաև տնտեսական տեսանկյունից»:

Աղբյուր`    ekohaber.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան եվրոպական արտադրանքի ամենամեծ սպառողներից է
17:04, 16 մայ
Թուրքիան եվրոպական արտադրանքի ամենամեծ սպառողներից է

Eurostat-ի տվյալներով՝ միայն մարտին Թուրքիան 10.2 մլրդ եվրոյի ապրանք է ներկրել ԵՄ անդամ երկրներից:

Ալբանիայում հանդիպել են Փաշինյանն ու Էրդողանը (Տեսանյութ)
15:04, 16 մայ
Ալբանիայում հանդիպել են Փաշինյանն ու Էրդողանը (Տեսանյութ)

Երկու երկրների առաջնորդների հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Էրդողանն անդրադարձել է PKK-ի ինքնալուծարմանը
15:02, 16 մայ
Էրդողանն անդրադարձել է PKK-ի ինքնալուծարմանը

«Զգուշավոր ենք, համբերատար, սակայն միևնույն ժամանակ լավատես»:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայում կալանավորներն ավելի շատ են, քան 24 երկրի բնակչությունը
Թուրքիայում կալանավորներն ավելի շատ են, քան 24 երկրի բնակչությունը

Թուրքական «Nefes» թերթի տեղեկացմամ՝ Թուրքիայի բանտերում այժմ կա 403.060 կալանավոր:

Հնդկաստանում դադարեցվել է թուրքական «Չելեբի գրունտ» ընկերության գործունեությունը
Հնդկաստանում դադարեցվել է թուրքական «Չելեբի գրունտ» ընկերության գործունեությունը

Հնդկաստանի քաղաքական գործիչներից Մուրջի Պատելը հայտարարել էր, որ թույլ չեն տա որևէ թուրքական ընկերության գործունեություն Հնդկաստանում։

Թուրքիան Եվրոպայի ամենաթանկ երկիրն է
Թուրքիան Եվրոպայի ամենաթանկ երկիրն է

Թուրքիան ամենաթանկ երկիրն է համարվել սննդամթերքի գնաճի ցուցանիշով։

Ինչպե՞ս է կազմակերպվելու PKK-ի զինաթափման գործընթացը
Ինչպե՞ս է կազմակերպվելու PKK-ի զինաթափման գործընթացը

Թուրքական մամուլում ընդգծվում է, զինաթափվելու և ինքնալուծարվելու գործընթացն իրականացվելու է 5 փուլով։

Արտգործնախարարների մակարդակով ԱՄՆ-Թուրքիա-Սիրիա եռակողմ հանդիպում է անցկացվել
Արտգործնախարարների մակարդակով ԱՄՆ-Թուրքիա-Սիրիա եռակողմ հանդիպում է անցկացվել

Հանդիպմանը քննարկվել են այդ երկրների առաջնորդների կողմից սահմանված առաջնահերթությունների մասնրամասները:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}