• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
10 Հուլիս, 2025
Հինգշաբթի 05:42
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:34, 12 Օգոստոս 2022

Թուրք բարձրաստիճան պաշտոնյան մեկնաբանել է հայ-թուրքական կարգավորման գործընթացը

Թուրք բարձրաստիճան պաշտոնյան մեկնաբանել է հայ-թուրքական կարգավորման գործընթացը

Թուրքիայի արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյան մեկնաբանել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացը: Թուրքական լրատվամիջոցները չեն հրապարակել այդ պաշտոնյայի անուն-ազգանունը։

Նշելով, որ Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները համաձայնել են կարգավորման գործընթացը առաջ մղել քայլ առ քայլ՝ պաշտոնյան ասել է. «Ներկայիս իրավիճակը հայ-թուրքական հարաբերություններում ցանկալի պատկերը չէ, և անհրաժեշտ է ջանքեր գործադրել, որպեսզի այն վերածվի ցանկալիի»:

Ըստ հիշյալ պաշտոնյայի՝ երկու երկրների հատուկ ներկայացուցիչներն աշխատում են վստահության ամրապնդման միջոցառումների վրա։ Անդրադառնալով օդային բեռնափոխադրումների իրականացմանը՝ նա նշել է, որ 2 երկրների իշխանությունները բազմաթիվ տեխնիկական դետալներ ունեն քննարկելու։ 

«Դրանք պետք է որոշեն միայն այդ հարցի մասնագետները՝ իրար դեմ դիմաց նստելով: Այդ պատճառով հաջորդ քայլերը անելու համար մեր տնային աշխատանքներն ենք կատարում: Երկու կողմերն էլ աշխատում են որոշակիացնել, թե որոնք են պակասող ընթացակարգերը կամ փաստաթղթերը: 

Հուսով եմ, որ մենք սեպտեմբերին առանց շատ ուշացնելու այն փուլում կլինենք, որ կկազմակերպենք երկու երկրների պատկան մարմինների հանդիպում և կապահովենք այս հարցում նրանց մտքերի փոխանակումը, ինչը թույլ կտա արագորեն կյանքի կոչել հետագա գործընթացը»,- պարզաբանել է թուրք պաշտոնյան։

Ձմեռային պայմաններում անցակետերի ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներում առկա դժվարությունների վերաբերյալ՝ նա ասել է.

«Անիի ավերակների պատմական Մետաքսի ճանապարհի կամրջի մի ոտքը գտնվում է Հայաստանում, մյուս ոտքը՝ Թուրքիայում, այն ավերվել է ռուս զինվորների կողմից 1877-1878թթ. պատերազմի ժամանակ:

Դրա վերանորոգումը վստահության բարձրացմանը միտված շատ լուրջ քայլ կարող է լինել: Այդ բոլորի իրականացման համար պետք է ֆիզիկական պայմանները թույլ տան: Ձմռան ամիսներին նման բան հնարավոր չի լինի նախաձեռնել»:

Ասելով, որ 2 երկրների տեխնիկական պատվիրակությունների միջև աշխատանքները պետք է արագացնել, պաշտոնյան շեշտել է, որ իրական գործընթացն այդ մարմինների աշխատանքով է սկսվելու: Այնուհետև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչները կքննարկեն վստահության ամրապնդման հաջորդ քայլերը.

«Պետք է առաջ շարժվել՝ ոտքերը գետնին ամուր դնելով և երկու հանրությունների շրջանում չպետք է չափազանց մեծ ակնկալիքներ ձևավորել ու հիասթափեցնել նրանց»:

Պաշտոնյան նաև նշել է, որ Թուրքիայի նպատակը ոչ միայն Թուրքիա-Հայաստան կամ Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորումն է, այլև տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հասնելը։

Մատնանշելով այժմ Վրաստանի տարածքով ՀՀ և Թուրքիայի միջև իրականացվող առևտրի հանգամանքը՝ նա նշել է, որ առևտրի ուղիղ իրականացման դեպքում ՀՀ տնտեսության վրա դրական ազդեցություն կլինի.

«Մենք Հայաստանի հետ ունենք տարեկան շուրջ 230 միլիոն դոլարի առևտուր։ Այդս առևտուրն իրականացվում է Վրաստանով մոտ 15 հազար բեռնատարով: Կարծում եմ, որ պետք է հաշվի առնել, թե առևտրի ուղիղ իրականացումն ինչ դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսական կյանքի վրա, և դրանից ելնելով՝ Հայաստանը պետք է ավելի կառուցողական դիրքորոշում որդեգրի։

Թուրքիայի համար 230 միլիոն դոլարը շատ մեծ գումար չէ, չգիտեմ թե դա մեր արտաքին առևտրի քանի օրվան է համապատասխանում, բայց ի վերջո սահմանից այն կողմ Երևանն է՝ 1 միլիոնից ավելի բնակչությամբ, Աքյաքայի դիմաց էլ Գյումրին է: Եթե 2 կողմերն էլ, անհրաժեշտ ճկունություն ցուցաբերեն և կարողանան ապահովել հարաբերություններում դրական հանգրվան, ապա դա երկու կողմերի համար էլ շահավետ կլինի»:

Նշելով, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը կարող է նոր այլընտրանքներ ստեղծել տարածաշրջանում  կապուղիների տեսանկյունից, պաշտոնյան ասել է, որ դրա հաջող արդյունքի դեպքում այն դրական ազդեցություն կարող է ունենալ նաև Թուրքիայի վրա։

Ըստ թուրք պաշտոնյայի՝ Թուրքիան պնդում է, որ հաջորդ բանակցություններն անցկացվեն Հայաստանում, կամ Թուրքիայում: Երրորդ երկրում հանդիպելն անիմաստ է: Վերջինս նաև հավելել է, որ գործընթացը շատ լավ և կառուցողական է առաջ ընթանում: Նշել է, որ իրենք ակնկալում են, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերին։

Ընդգծելով, որ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է, պաշտոնյան ասաց, որ հատկապես Եվրոպայում մեծ հետաքրքրություն կա Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի նկատմամբ։

Ըստ նրա՝ Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացի նկատմամբ հետաքրքրությունը շատ ավելին է, քան Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի նկատմամբ՝ հաշվի առնելով այն դրական ազդեցությունը, որ հայ-թուրքական հարաբերությունները կունենան տարածաշրջանի վրա։

Հայկական սփյուռքի դերակատարամանը անդրադարձած պաշտոնյան նշել է, որ հարաբերությունների կարգավորման գործընթացին ընդդիմացողը  հայկական սփյուռքն է, սակայն հայկական սփյուռքը միատարր կառույց չէ, և սփյուռքի ներսում Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացի հակառակորդները չպետք է հանդես գան ողջ սփյուռքի անունից:

Պաշտոնյան նաև պարզաբանել է, որ Հայաստանի սահմանին արվող ականազերծման աշխատանքները սկսվել են Օտտավայի կոնվենցիայի շրջանակներում կարգավորման գործընթացից դեռ 2 տարի առաջ և կապ  չունեն կարգավորման գործընթացի հետ։

Ամփոփելով իր տեսակետները՝ թուրք պաշտոնյան շեշտել է, որ Ռուսաստանը նույնպես աջակցում է հայ-թուրքական կարգավորման գործընթացին։

Աղբյուր`    Anadolu

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Աբդուլլահ Օջալան. «PKK-ի շարժման էջը փակված է»
16:37, 09 հուլ
Աբդուլլահ Օջալան. «PKK-ի շարժման էջը փակված է»

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» առաջնորդը հանդես է եկել 1999-ից ի վեր առաջին տեսաուղերձով:

Ֆիդանն անդրադարձել է ԱՄՆ-Իրան հնարավոր միջուկային բանակցություններին
17:27, 08 հուլ
Ֆիդանն անդրադարձել է ԱՄՆ-Իրան հնարավոր միջուկային բանակցություններին

Նրա խոսքով՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ հնարավոր բանակցությունների վերսկսման վերաբերյալ Վաշինգտոնի դիրքորոշումը փոխանցվել է Թեհրանին։

Ֆիդանը հանդիպել է ՌԴ արտգործնախարարի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ
09:45, 08 հուլ
Ֆիդանը հանդիպել է ՌԴ արտգործնախարարի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

«BRICS»ի անդամ երկրների առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի արտգործնախարարը քննարկել է Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում տիրող իրավիճակը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

ՍԻՎԻԼՆԵԹ-Ը  ՍԽԱԼՎՈւՄ Է
ՍԻՎԻԼՆԵԹ-Ը ՍԽԱԼՎՈւՄ Է

Մենք չենք կարող կանխորոշել թուրքական իշխանությունների հետագա վարքը, մենք փոխանցում ենք այն տեղեկությունը, որն այս պահին իրենք են տարածել իրենց երկրի թիվ մեկ լրատվամիջոցով։

Անիի Մայր տաճարը մզկիթի վերածելու թեմայով հարցում է ուղարկվել Թուրքիայի տուրիզիմի նախարարությանը
Անիի Մայր տաճարը մզկիթի վերածելու թեմայով հարցում է ուղարկվել Թուրքիայի տուրիզիմի նախարարությանը

«Արդյո՞ք վերանայվելու Անիի Մայր տաճարը մզկիթի վերածելու որոշումը՝ հաշվի առնելով կառույցի կրոնական և հատուկ ինքնությունը»։

Հնդկաստանը և Չինաստանը դեմ են Թուրքիայի անդամակցությանը BRICS-ին
Հնդկաստանը և Չինաստանը դեմ են Թուրքիայի անդամակցությանը BRICS-ին

Թուրքիային «BRICS»-ում տրվել է «գործընկեր երկրի» կարգավիճակ։

Աբդուլլահ Օջալան. «PKK-ի շարժման էջը փակված է»
Աբդուլլահ Օջալան. «PKK-ի շարժման էջը փակված է»

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» առաջնորդը հանդես է եկել 1999-ից ի վեր առաջին տեսաուղերձով:

Թուրքիայում 2025-ի առաջին կիսամյակում 18.191 երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայում 2025-ի առաջին կիսամյակում 18.191 երկրաշարժ է գրանցվել

Սա միջին հաշվով նշանակում է օրական շուրջ 100, իսկ ժամում՝ 4 երկրաշարժ։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}