11:53, 12 Օգոստոս 2022
Չավուշօղլու․ «Հայաստանը պիտի մի քիչ ավելի վճռական լինի ու հրաժարվի ձգձգելու մարտավարությունից»
Հուլիսի 11-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ելույթ է ունեցել դեսպանների 13-րդ համաժողովի փակման արարողությանը և պատասխանել լրագրողների հարցերին։
Հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսելիս` նա նշել է, որ Երևանի հետ ծավալվող գործընթացում Ադրբեջանի հետ համակարգելով են իրենք գործում։
Ըստ նրա՝ Հարավային Կովկասում կարգավորման մասին իրարից անջատ հնարավոր չէ մտածել։ Քայլերը պիտի միասին ձեռնարկել։
«Թեև կարգավորման գործընթացում մեր երկխոսությունը երկկողմ է, բայց ամբողջ Հարավային Կովկասի կայունության համար բոլորս պետք է քայլ անենք։
Այս հարցում Հայաստանը մի քիչ ավելի վճռական, մի քիչ ավելի խիզախ պետք է լինի։ Պետք է հրաժարվի ձգձգելու/շեղելու մարտավարությունից։ Թուրքիան այս հարցում անկեղծ է, Հայաստանն էլ պետք է անկեղծ լինի։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը նույնպես անկեղծ է»։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ստամբուլում հրատարակվող հայկական «Ակոս» թերթի կայքում հրապարակվել է «Զանգեզուրի միջանցքում համառության պատճառը» հոդվածը
Ընդդիմադիր, ձախակողմյան «Haber sol» լրատվամիջոցում հրապարակվել է թուրք վերլուծաբան Էնգին Սոլաքօղլուի «Հարավային Կովկասի զավեշտախաղը» հոդված:
Մերկելը նաև նշել է, որ Գերմաիայում մշտական բնակություն հաստատածների թիվն աճել է և այդ մարդկանց հասարակության մեջ ինտեգրելու խնդիրը շարունակվում է։
Հոկտեմբերի 1-ին Թուրքիայի մայրաքաղաքի Չանքայա թաղամասում գտնվող «Kızıl ay» առևտրի կենտրոնի մոտ պայթյունի և կրակոցների ձայներ են լսվել։
Թուրքիայի հյուիսիս-արևմուտքում գտնվող Ստամբուլի նահանգում տեղած հորդառատ անձրևները ջրհեղեղների պատճառ են դարձել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |