Տարածաշրջան14:34, 10 Օգոստոս 2022
Թուրքիան ձեռք է բերել 4-րդ հորատիչ նավը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկա է եղել թուրքական «Աբդուլհամիդ հան» հորատիչ նավի շահագործման հանձնման պաշտոնական արարողությանը:
«Աբդուլհամիդ հան»-ը հորատման աշխատանքներ կիրականացնի Միջերկրական ծովում: Էրդողանն այս կապակցությամբ ասել է, որ աշխատանքներն իրականացվելու են Թուրքիայի սուվերեն տարածքում, և իրենք դրա համար ոչ ոքից թույլտվություն ստանալու կարիք չունեն:
Այս նավը Թուրqիայի ձեռք բերած 4-րդ հորատիչ նավն է, որն ըստ Էրդողանի՝ 7-րդ սերնդի է և համալարված ոլորտի ամենավերջին տեխնոլոգիաներով՝ այս առումով գերազանցելով նախքան այդ ունեցած մյուս 3 հորատիչ նավերին: Այսպիսով Թուրքիան ունեցավ ընդհանուր 6 նավ, 4-ը՝ հորատող, 2-ը՝ սեյսմիկ ուսումնասիրություններ կատարող:
Էրդողանը խոսել է նաև Սև ծովում Թուրքիայի հայտնաբերած 540 մլրդ խմ գազի արդյունահանման աշխատանքների մասին՝ նշելով, որ մյուս 3 նավերն աշխատում են դրա համար անհրաժեշտ 10 հանքահորերը փորելու ուղղությամբ:
Նա տեղեկացրել է նաև, որ ցամաքից մինչև հանքահորեր ընկած 165կմ տարածության վրա ծովի հատակին արդեն տեղադրվել է շուրջ 100կմ խողովակ, ևս 65կմ ավելի խորը հատվածում (մինչև 2.2 կմ) աշխատանքները շարունակվում են:
Նախատեսվում է, որ 1-ին փուլով արդեն 2023-ին Սև ծովից արդյունահանված գազը կհասցվի սպառողներին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |