• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
13 Օգոստոս, 2025
Չորեքշաբթի 02:58
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական14:36, 20 Հուլիս 2022

Ստամբուլի «Քամփ Արմեն» հայկական որբանոցը կվերակառուցվի

Ստամբուլի «Քամփ Արմեն» հայկական որբանոցը կվերակառուցվի

Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող «Քամփ Արմեն» անունով հայտնի  հայկական որբանոց-ամառային ճամբարի վերնորոգման աշխատանքները կմեկնարկեն ընթացիկ տարվա հոկտեմբերին:

Գեդիկփաշայի հայկական բողոքական եկեղեցուն պատկանող ճամբարի տարածքում նախատեսվող լայնածավալ շինաշխատանքներին կաջակցի ամերիկահայ բողոքական եկեղեցիների միությունը:

Հաղորդվում է, որ ճամբարի տարածքում կառուցվելիք նոր համալիրն ունենալու է 100 երեխայի տեղավորելու հնարավորությամբ կացարան, մշակութային կենտրոն, ճեմասրահ, գրադարան, համընդհանուր սրահներ և լսարան:   

Նախօրեին միության նախագահ Զավեն Հանջըյանի ու վերջինիս տիկկնոջ հետ «Քամփ Արմենի» տարածք են այցելել, Գեդիկփաշայի բողոքական եկեղեցու հիմնադրամի ներքո գործող Հրանտ Դինքի անվան դպրոցի աշակերտները: 

Հանջըյանը նշել է, որ «Քամթ Արմենի» համար միավորվել են հայ կաթոլիկ, բողոքական ու ուղղափառ համայնքները ու ավելացրել. «Ցանկանում ենք, որ այստեղ «Քամփ Արմեն» անվանը համապատասխան տեղ լինի»:

Հիշեցնենք, որ «Քամփ Արմեն» հայկական ճամբարը Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող լքյալ ու կիսաքանդ մի շինություն է: Ներկայումս ավերակի վերածված շինությունը ժամանակին  եղել է չքավոր ու որբ հայ երեխաների ամառային ճամբարը: 8.552 քմ տարածք զբաղեցնող «Քամփ Արմենը» 1961 թվականին գնվել է Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամի կողմից և ծառայել է  որպես ամառային ճամբար` Գեդիկփաշայի հայկական դպրոցի չքավոր ու որբ սաների համար:

Հայտնի է, որ այստեղ են մեծացել նաև 2007թ. Թուրքիայում սպանված հայտնի հայ լրագրող Հրանտ Դինքը և նրա կին Ռաքել Դինքը:

1980թ-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո ճամբարը թուրքական իշխանությունների կողմից ապօրինաբար խլվել է հայ համայնքի ձեռքից:

2015 մայիսի 6-ի առավոտյան ճամբարի ներկայիս սեփականատիրոջ նախաձեռնությամբ սկսվել էր ճամբար-մանկատան ապամոնտաժումը, սակայն կարճ ժամանակ անց Թուրքիայի հայկական համայնքի սկսած բողոքի լայնածավալ միջոցառումների շնորհիվ շինության ապամոնտաժումը հնարավոր եղավ դադարեցնել: 

175 օր տևած ցույցերից և հերթապահությունից հետո՝ 2015թ. հոկտեմբերի 27-ին, «Քամփ Արմենը» պաշտոնապես վերադարձվեց հայ համայնքին. ճամբարի սեփականության իրավունքը հանձնվեց Գեդիկփաշայի հայ բողոքական եկեղեցու հիմնադրամին:

2017-ին Ստամբուլի քաղաքային խորհուրդը հավանություն էր տվել ճամբարի վերակառուցմանը: 2021-ի հունվարի 19-ին՝ Հրանտ Դինքի սպանության տարելիցի օրն էլ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն հայտնել էր, որ Թուզլայի հայկական որբանոցը, որտեղ անցել է Դինքի մանկությունը, կվերածվի «Քամփ Արմեն» ճամբարի երիտասարդական կենտրոնի։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի ամենադժբախտ քաղաքը Տրապիզոնն է
17:26, 12 օգոս
Թուրքիայի ամենադժբախտ քաղաքը Տրապիզոնն է

«Թուրքիայի վիճակագրական կոմիտեն» հրապարակել է «Կյանքից մարդկանց գոհունակության մասին հետազոտության» արդյունքները:

Իրանում նորածիններն այսուհետև կկարողանան կրել թուրքական անուններ
16:22, 12 օգոս
Իրանում նորածիններն այսուհետև կկարողանան կրել թուրքական անուններ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հրահանգել է չեղարկել նորածիններին թուրքական անուններ դնելու կեսդարյա արգելքը։

Խոշոր հրդեհ Թուրքիայում․ այրվել է 15 տուն
15:57, 12 օգոս
Խոշոր հրդեհ Թուրքիայում․ այրվել է 15 տուն

Նշվում է, որ կրակը մարվել է ուղղաթիռի օգնությամբ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Իմամօղլուն ողջունել է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը
Իմամօղլուն ողջունել է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հովանու ներքո օգոստոսի 12-ի երկու երկրների միջև նախաստորագրվել էր խաղաղության և դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը:

Թյուրքական պետությունների կազմակերպությունը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագիրը
Թյուրքական պետությունների կազմակերպությունը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագիրը

Կազմակերպությունը համոզմունք է հայտնել, որ այս պատմական զարգացումը տարածաշրջանին կբերի երկարատև խաղաղություն։

Ըստ թուրք քաղաքական գործչի՝ հայ-ադրբեջանական համաձայնագիրը հակասում է Թուրքիայի շահերին
Ըստ թուրք քաղաքական գործչի՝ հայ-ադրբեջանական համաձայնագիրը հակասում է Թուրքիայի շահերին

Թուրքիայի պահպանողական, իսլամիստական ուղղվածության «Նոր բարօրություն կուսակցության» ղեկավարը հանդես է եկել հայտարարությամբ:

Փայլանը կոչ է արել Էրդողանին բացել Թուրքիայի ու Հայաստանի սահմանը
Փայլանը կոչ է արել Էրդողանին բացել Թուրքիայի ու Հայաստանի սահմանը

Պոլսահայ գործիչը անհրաժեշտ է համարել անհապաղ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

Ավերիչ երկրաշարժ Թուրքիայում. կան վիրավորներ (լուսանկար)
Ավերիչ երկրաշարժ Թուրքիայում. կան վիրավորներ (լուսանկար)

Օգոստոսի 10-ին Թուրքիայի Բալըքեսիր նահանգում 6.1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}