Միջազգային13:42, 14 Հուլիս 2022
Ստամբուլում անցկացված թուրքական, ռուսական, ուկրաինական և ՄԱԿ-ի պատվիրակությունների հանդիպման արդյունքները

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլիսի Աքարը հայտնել է, որ հուլիսի 13-ին Ստամբուլում անցկացված թուրքական, ռուսական, ուկրաինական և ՄԱԿ-ի պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել են ուկրաինական նավահանգիստներից հացահատիկով և պարենային այլ ապրանքներով բեռնված նավերի անվտանգ անցումն ապահովելու հարցեր:
Նրա խոսքով՝ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում: Արդյունքում որոշվել է Ստամբուլում ստեղծել համակարգող կենտրոն, որտեղ ներկա կլինեն բոլոր կողմերի ներկայացուցիչները: Համաձայնություն է ձեռք բերվել հիմնական տեխնիկական հարցերի շուրջ, ինչպիսիք են ելքի և ժամանման նավահանգիստներում նավերի համատեղ ստուգման իրականացումը, նավերի երթուղու ընթացքում անվտանգության ապահովումը:
Աքարը նաև հայտնել է, որ կողմերը համակարծիք են եղել հաջորդ շաբաթ Թուրքիայում ևս մեկ հանդիպում անցկացնելու հարցում: Ըստ Աքարի՝ այս հանդիպման ընթացքում մեկ անգամ էլ կքննարկվեն բոլոր մանրամասները և համաձայնությունները կվավերացվեն ստորագրությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |