Իրավական16:23, 14 Հուլիս 2022
Դատարանը չեղարկել է Թուրքիայում հայկական գերազմանոցի վրա իրականացվող շինթույլտվությունը

Թուրքական դատարանը բավարարել է Անկարայի Ոլուս շրջանի հայկական կաթոլիկ գերեզմանոցի վրա իրականացվող շինարարության կասեցման և շինթույլտվության չեղարկման պահանջով հայցը: Հայցը ներկայացրել էր Թուրքիայի ճարտարապետների պալատի Անկարայի մասնաճյուղը: Պալատի տարածած հայտարարության համաձայն՝ Անկարայի 14-րդ վարչական դատարանը բավարարել է Անկարայի Ալթընդաղ շրջանի համայնքապետարանի ու բնակվարչության դեմ ներկայացված հայցը՝ չեղարկելով շինթույլտվությունը:
Պալատի ղեկավար Թեզջան Քարաքուշ Ջանդանը, մեկնաբանելով դատարանի որոշումը, ասել է. «Անընդունելի է խանութի կառուցումը այս տարածքում, որը բոլոր գիտական աղբյուրներում որպես հայ կաթոլիկ գերեզմանոց հիշատակվում: Այստեղից նաև մարդկային ոսկորներ են ի հայտ եկել։ Դատական հայցով հանդես եկանք մեր եղբայրության և համակեցության կարևոր ցուցիչն ու վկան հանդիսացող հայ կաթոլիկ գերեզմանոցի վրա խանութի անօրինական կառուցման գործի առնչությամբ։ Դատարանի վճիռը ուրախալի է և նպաստավոր հանրության համար, սակայն այնտեղի պատմական գերեզմանոցն ավիրված է։ Հարկավոր է բոլոր պատասխանատուներին պատժել՝ սույն դատավճռի շրջանակներում»։
Ջանդանը տեղեկացրել է նաև, որ որ իրենք դիմել են Թուրքիայի մշակութային հարստությունների պահպանման շրջանային խորհուրդ՝ տարածքը որպես գերեզմանոց գրանցելու համար։
Հիշեցնենք, որ 2021-ի մարտին այս ապօրինի շինարարության մասին բարձրաձայնել էր նաև Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը:
Վերջինս Ջանդանի հետ այցելել էր շինարարության տարածք, սակայն նրանց թույլ չէին տվել ներս մտնել ու տեղում ուսումնասիրություն անել: Փայլանն ու Ջանդանը խնդիրը հասարակությանը հասցնելու նպատակով տեղում մամուլի ասուլիս էին կազմակերպել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Հաքան Ֆիդանը և Բադել Աբդելալաթին քննարկել են Գազայում տիրող իրավիճակը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |