• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
10 Օգոստոս, 2025
Կիրակի 11:38
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական14:14, 01 Հուլիս 2022

Թուրքիայում սահամանափավել է Deutsche Welle-ի և «Ամերիկայի ձայնի» թուրքերեն ծառայությունների հասանելիությունը

Թուրքիայում սահամանափավել է Deutsche Welle-ի և «Ամերիկայի ձայնի» թուրքերեն ծառայությունների հասանելիությունը

Թուրքիայում սահմանափակվել է գերմանական «Deutsche Welle» և ամերիկյան «Ամերիկայի ձայնը» (VOA) լրատվական հարթակների հասանելիությունը։ Պատճառաբանությունն այն է, որ այդ լրատվամիջոցները լիցենզիա ստանալու համար չեն դիմել Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհրդին (RTÜK)։ Այս մասին որոշումը կայացրել է Անկարայի  քրեական դատարանը։

Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհրդի անդամ Իլհան Թաշչըն Twitter-ում արած գրառմամբ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ որոշումն ուղղված է մամուլի ազատության սահմանափակմանը։


«Ժամանակակից լրագրողների միությունը», իր հերթին, ընդգծել է, որ այդ որոշմամբ սահմանափակվում է ոչ միայն մամուլի ազատությունը, այլև ժողովրդի՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը։


 

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության Թուրքիայի ներկայացուցչությունը նույնպես բացասական է արձագանքել թուրքական դատարանի այդ որոշմանը․

«Լիցենզիա չստանալու հիմնավորմամբ Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհրդի պահանջով «Deutsche Welle»-ի և «Ամերիկայի ձայնի» թուրքերեն ծառայությունների հասանելիության խոչընդոտումը խնդրահարույց որոշում է, որը միայն ծառայելու է ընտրություններին, անհամատեղելի է հեռարձակման բազմակարծություն հասկացության հետ և դրա հետ կապված անհանդուրժողականությունը տեղափոխում է միջազգային մակարդակ»,-նշվել է կազմակերպության գրառման մեջ։

Հիշեցնենք, որ 2019 թվականի օգոստոսին Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհուրդը նոր կանոնադրությամբ պայման էր սահմանել, ըստ որի համացանցի միջոցով հեռարձակվող հարթակները պետք է լիցենզիա ստանան խորհրդից։ Խորհուրդը, իշխող «Ժողովուրդ» դաշինքից ԱԶԿ-ի և ԱՇԿ-ի անդամների ձայների մեծամասնությամբ փետրվարի 9-ին կայացված որոշման հիման վրա  դիմել էր դատարան, որպեսզի արգելափակեն «Ամերիկայի Ձայն»-ի և Deutsche Welle-ի թուրքերեն ծառայությունների հասանելիությունը, քանի որ նշված ԶԼՄ-ները չեն դիմել տեսալրատվության լիցենզիա ստանալու համար։

Աղբյուր`    Deutsche Welle Türkçe

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Սենեգալը 4 համաձայնագիր են ստորագրել
14:20, 08 օգոս
Թուրքիան և Սենեգալը 4 համաձայնագիր են ստորագրել

Համաձայնագրերը վերաբերում են ֆիլմերի, մուլտիմեդիայի, կրթության ինչպես նաև ֆինանսական և ռազմական ոլորտների համագործակցությանը:

Թուրքիան քննադատել է Գազան բռնակցելու Իսրայելի որոշումը
12:53, 08 օգոս
Թուրքիան քննադատել է Գազան բռնակցելու Իսրայելի որոշումը

Համապատասխան հայտարարությունը տարածվել է Թուրքիայի արտգործնախարարության կողմից:

Թուրքիան վճռական է Սիրիայի հետ համագործակցությունը խորացնելու հարցում
12:03, 08 օգոս
Թուրքիան վճռական է Սիրիայի հետ համագործակցությունը խորացնելու հարցում

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Սիրիայի ժամանակավոր կառավարության նախագահ Ահմեդ ալ-Շարայի հետ հանդիպումից հետո սոցցանցյան գրառում է կատարել:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիան վճռական է Սիրիայի հետ համագործակցությունը խորացնելու հարցում
Թուրքիան վճռական է Սիրիայի հետ համագործակցությունը խորացնելու հարցում

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Սիրիայի ժամանակավոր կառավարության նախագահ Ահմեդ ալ-Շարայի հետ հանդիպումից հետո սոցցանցյան գրառում է կատարել:

Թուրքիան քննադատել է Գազան բռնակցելու Իսրայելի որոշումը
Թուրքիան քննադատել է Գազան բռնակցելու Իսրայելի որոշումը

Համապատասխան հայտարարությունը տարածվել է Թուրքիայի արտգործնախարարության կողմից:

Թուրքիան և Սենեգալը 4 համաձայնագիր են ստորագրել
Թուրքիան և Սենեգալը 4 համաձայնագիր են ստորագրել

Համաձայնագրերը վերաբերում են ֆիլմերի, մուլտիմեդիայի, կրթության ինչպես նաև ֆինանսական և ռազմական ոլորտների համագործակցությանը:

Թուրքիան և Լեհաստանը խորացնում են կապերը ռազմարդյունաբերության ոլորտում
Թուրքիան և Լեհաստանը խորացնում են կապերը ռազմարդյունաբերության ոլորտում

Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Պավել Բեյդան հանդիպել է Վարշավայում Թուրքիայի դեսպան Ռաուֆ Ալփ Դենկթաշի հետ։

Թուրքիա-ԵՄ առևտրաշրջանառությունն աճել է
Թուրքիա-ԵՄ առևտրաշրջանառությունն աճել է

Թուրքիայի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025-ի հունվար-հուլիս ամիսների ընթացքում Եվրամիության երկրներ է արտահանվել 57.7 մլրդ դոլարի ապրանք:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}