Քաղաքական14:14, 01 Հուլիս 2022
Թուրքիայում սահամանափավել է Deutsche Welle-ի և «Ամերիկայի ձայնի» թուրքերեն ծառայությունների հասանելիությունը

Թուրքիայում սահմանափակվել է գերմանական «Deutsche Welle» և ամերիկյան «Ամերիկայի ձայնը» (VOA) լրատվական հարթակների հասանելիությունը։ Պատճառաբանությունն այն է, որ այդ լրատվամիջոցները լիցենզիա ստանալու համար չեն դիմել Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհրդին (RTÜK)։ Այս մասին որոշումը կայացրել է Անկարայի քրեական դատարանը։
Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհրդի անդամ Իլհան Թաշչըն Twitter-ում արած գրառմամբ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ որոշումն ուղղված է մամուլի ազատության սահմանափակմանը։
«Ժամանակակից լրագրողների միությունը», իր հերթին, ընդգծել է, որ այդ որոշմամբ սահմանափակվում է ոչ միայն մամուլի ազատությունը, այլև ժողովրդի՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը։
«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության Թուրքիայի ներկայացուցչությունը նույնպես բացասական է արձագանքել թուրքական դատարանի այդ որոշմանը․
«Լիցենզիա չստանալու հիմնավորմամբ Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհրդի պահանջով «Deutsche Welle»-ի և «Ամերիկայի ձայնի» թուրքերեն ծառայությունների հասանելիության խոչընդոտումը խնդրահարույց որոշում է, որը միայն ծառայելու է ընտրություններին, անհամատեղելի է հեռարձակման բազմակարծություն հասկացության հետ և դրա հետ կապված անհանդուրժողականությունը տեղափոխում է միջազգային մակարդակ»,-նշվել է կազմակերպության գրառման մեջ։
Հիշեցնենք, որ 2019 թվականի օգոստոսին Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհուրդը նոր կանոնադրությամբ պայման էր սահմանել, ըստ որի համացանցի միջոցով հեռարձակվող հարթակները պետք է լիցենզիա ստանան խորհրդից։ Խորհուրդը, իշխող «Ժողովուրդ» դաշինքից ԱԶԿ-ի և ԱՇԿ-ի անդամների ձայների մեծամասնությամբ փետրվարի 9-ին կայացված որոշման հիման վրա դիմել էր դատարան, որպեսզի արգելափակեն «Ամերիկայի Ձայն»-ի և Deutsche Welle-ի թուրքերեն ծառայությունների հասանելիությունը, քանի որ նշված ԶԼՄ-ները չեն դիմել տեսալրատվության լիցենզիա ստանալու համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օմեր Բոլաթը մասնակցել է Բաքվում կայացած «Ադրբեջան-Թուրքիա տնտեսական և մշակութային հարաբերությունների կամուրջ» միջոցառմանը:

Մահմուդ Աբբասը կհանդիպի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավարը և Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարան քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |