Իրավական13:22, 22 Հունիս 2022
Ընդդիմադիր գործիչը դատվել է Էրդողանին վիրավորելու մեղադրանքով

Թուրքական դատարանը ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-CHP) նախկին պատգամավոր Սըրրը Սյուրեյյա Օնդերին 10 ամսվա ազատազրկման է դատապարտվել հանրապետության նախագահին վիրավորելու մեղադրանքով:
Մեղադրանքի հիմքը եղել է 2016-ին մեկ այլ գործով որպես մեղադրյալ ներգրավված Օնդերի՝ ցուցմունքի ժամանակ արած «Լիքը բիծ ունեցող քաղաքական անցյալով Էրդողանն է հրամայել» արտահայտությունը:
Մեղադրող դատախազն Օնդերի այս հայտարարությունը որակել էր որպես նախագահի հասցեին վիրավորանք ու պահանջել դատապարտել հենց այդ հոդվածով։ Նախկին պատգամավորի համար պահանջվել էր 1-ից 5 տարվա ազատազրկում:
Դատարանի որոշումը կարդացող դատավորը, նշելով, որ բիծ բառը վիրավորանք է պարունակում, հայտարարել է, որ Օնդերը դատապարտվում է 10 ամսվա ազատազրկման: Միաժամանակ դատարանը հետաձգել է պատժի կիրառումը՝ նշանակելով 5 տարվա պայմանական ազատության շրջան:
Քրդամետ կուսակցության նախկին պատգամավորի դատապաշտպանը հայտարարել է, որ որոշումը հակասում է օրենքներին՝ տեղեկացնելով, որ վճիռը բողոքարկելու են բարձր դատարաններում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |