• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
17 Հուլիս, 2025
Հինգշաբթի 14:40
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան12:05, 22 Հունիս 2022

Իսրայելի ու Իրանի լրտեսական պատերազմները Ստամբուլի փողոցներում

Իսրայելի ու Իրանի լրտեսական պատերազմները Ստամբուլի փողոցներում

Ստամբուլի փողոցներում այս օրերին լրտեսական պատերազմներ են տեղի ունենում Իսրայելի ու Իրանի միջև։  Mossad-ի հատուկ ջոկատայինները Ստամբուլի  Բեյօղլու թաղամասից առևանգել են իսրայելցի մի խումբ զբոսաշրջիկների և զրահապատ միկրոավտոբուսով տեղափոխվել ուղիղ դեպի օդանավակայան։

MOSSAD - Իսրայելի հետախուզական ծառայություն

Թեմային անդրադարձած թուրքական «Milliyet» թերթը գրում է, որ իսրայելական մամուլի պարզաբանմամբ, եթե  Mossad-ը չառևանգեր իսրայելցի այդ զբոսաշրջիկներին, ապա նրանք  գնալու էին հյուրանոց, որտեղ ընկնելու էին իրենց դարանակալած իրանական հատուկ ծառայությունների աշխատակիցների ձեռքը։

«Այն պահին, երբ պարզվեց, որ Ստամբուլ եկած իրանցի գործակալները պատրաստվում են առևանգել և սպանել Իսրայելի քաղաքացիներին, սկսվեց լրտեսների պատերազմ, որը բնավ նման չէր Ջեյմս Բոնդի ֆիլմերին»,- գրում է «Milliyet»-ը։

Նշվում է, որ այժմ շուրջ 2000 իսրայելցի տուրիստներ դեռ գտնվում են Ստամբուլում ու նրանց հրահանգվել է չլքել հյուրանոցի համարները։ Իսրայելական աղբյուրները հայտնում են, որ Անկարան Թեհրանին վերջնագիր է ներկայացրել՝ պահանջելով իր տարածքներում հատուկ օպերացիաներ չիրականացնել։

Իսկ ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ վերջին մեկ ամսում հաջորդաբար սպանվեցին ռազմական և գիտական նշանակալի կշիռ ունեցող իրանցիներ։ Օրինակ՝ Իրանի հեղափոխական գվարդիայի բարձրաստիճան սպա Հասսան Սիադ Խոդայի առեղծվածային սպանությունից հետո թունավորվեց ավիացիոն փորձագետ, գիտությունների դոկտոր Այուբ Էնթեզարին։ Նույն օրը սպանվեց միջուկային ֆիզիկոս Քամրան Մալապուրը, ով աշխատում էր ատոմային ռեակտորի վրա Նաթանզի միջուկային օբյեկտում։ Իսկ հեղափոխական գվարդիայի գնդապետ Ալի Իսմայիլզադեն էլ հանկարծ ընկավ իր տան տանիքից և մահացավ։

Վերևից ձախից 1-ինը՝  Հասսան Սիադ Խոդա / ձախից 2-րդը՝  Քամրան Մալապուր

Ներքևից ձախից 1-ինը՝ Այուբ Էնթեզարի / ձախից 2-րդը՝  Ալի Իսմայիլզադե

Սաուդյան Արաբիայի աջակցությամբ գործող, իրանի իշխանություններին ընդդիմադիր աղբյուրները հայտնում են, Իրանի Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական կազմակերպության ղեկավար Հուսեյն Թայեբը, ի պատասխան վերոհիշյալ անձանց սպանությունների, թիրախավորել է Թուրքիայում գտնվող Իսրայելի քաղաքացիներին: 

Ամեն դեպքում պաշտոնական Թեհրանը միայն մեկ անգամ է արձագանքել բոլոր այս պնդումներին՝ ասելով, որ իրենք մտադիր չեն իրենց վրեժը լուծել Իսրայելից բացի մեկ այլ երկրի տարածքում։

Աղբյուր`    CNNTurk.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սիրիայի նախագահ. «Առանց ԱՄՆ-ի և Թուրքիայի միջնորդության ռեգիոնը կլիներ պատերազմի եզրին»
11:38, 17 հուլ
Սիրիայի նախագահ. «Առանց ԱՄՆ-ի և Թուրքիայի միջնորդության ռեգիոնը կլիներ պատերազմի եզրին»

Ահմեդ ալ-Շարան խոսել է Իսրայելի կողմից Դամասկոսի վրա իրականացրած օդային հարձակումներից։

Կայացել է Ալիև-Էրդողան հեռախոսազրույց
06:57, 13 հուլ
Կայացել է Ալիև-Էրդողան հեռախոսազրույց

Թուրքիայի նախագահը նշել է, որ շարունակում են աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։

Վանա լիճն օրեցօր ցամաքում է (լուսանկարներ)
13:59, 11 հուլ
Վանա լիճն օրեցօր ցամաքում է (լուսանկարներ)

Տեղացիները նշում են, որ նախկինում գյուղից-գյուղ գնում էին նավակով, իսկ այժմ՝ ոտքով։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

UNESCO-ն Նեմրութ լեռան սրբավայրի պահպանման աշխատանքներ է տանում (լուսանկարներ)
UNESCO-ն Նեմրութ լեռան սրբավայրի պահպանման աշխատանքներ է տանում (լուսանկարներ)

Նեմրութ լեռան սրբավայրը կառուցել է հայկական Կոմմագենեի թագավորության Անտիոքոս Ա Երվանդունի արքան։

Թուրքիայի տարածքի 88%-ը գտնվում է անապատացման վտանգի տակ
Թուրքիայի տարածքի 88%-ը գտնվում է անապատացման վտանգի տակ

Նշվում է, որ մինչև 2030-ը Թուրքիան կլինի ջրային ռեսուրսներով աղքատ երկրներից մեկը։

PKK-ն այս պահին չի նախատեսում շարունակել զինաթափվելը
PKK-ն այս պահին չի նախատեսում շարունակել զինաթափվելը

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» խոսնակը գործընթացի հնարավոր շարունակականությունը կապել է Թուրքիայի գործողությունների հետ։

Մեծ Բրիտանիան ահազանգում է. Թուրքիայում արտադրվող «Love of Dubai» շոկոլադը վտանգավոր է
Մեծ Բրիտանիան ահազանգում է. Թուրքիայում արտադրվող «Love of Dubai» շոկոլադը վտանգավոր է

Նշվում է, որ այն պարունակում է պիստակ, ինչի մասին փաթեթավորման վրա նշված չէ:

Թուրք ոստիկանները քրդական երաժշտություն լսելու համար մարդկանց ծեծել ու ձերբակալել են
Թուրք ոստիկանները քրդական երաժշտություն լսելու համար մարդկանց ծեծել ու ձերբակալել են

Ձերբակալվածները նշել են, որ եթե մեքենայում հնչեր «Որքան երջանիկ եմ, որ թուրք եմ» երգը, այս ամենը տեղի չէր ունենա։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}