• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
16 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 19:31
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային16:28, 20 Հունիս 2022

Հնարավո՞ր է արդյոք, որ կնքվի Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան եռակողմ անվտանգության պայմանագիր

Հնարավո՞ր է արդյոք, որ կնքվի Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան եռակողմ անվտանգության պայմանագիր

Թուրք վերլուծաբան Քյուրշաթ Քորքմազը Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության համար գրած հոդվածում անդրադարձել է Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ համագործակցության հեռանկարներին:

Ըստ նրա՝ Քաշմիրի խնդիրը և Աֆղանստանում անկայունությունը շատ առումներով ազդում են Պակիստանի վրա, քանի որ Պակիստանը տարիներ շարունակ սահմանային խնդիրներ ունի Հնդկաստանի հետ: Քորքմազը հիշեցրել է, որ ղարաբաղյան խնդրի պատճառով Ադրբեջանը խնդիրներ ունի իր հարևան Հայաստանի՝ նշելով, որ  2020թ. 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանը «հայկական օկուպացիայից ազատագրել է իր տարածքի մի մասը»։

Վերլուծական հոդվածում նշվում է, որ Ադրբեջանը Հարավային Կովկասի տարածաշրջանում բարդություններ ունի Ռուսաստանի հետ՝ վերջինիս երկդիմի քաղաքականության և Հայաստանին ցուցաբերած աջակցության պատճառով: Բացի այդ, Իրանում «ադրբեջանցի թուրքերի» առկայությունը բացասաբար է ազդում Ադրբեջանի և Իրանի հարաբերությունների վրա։

Քորքմազը նաև նշում է, որ երեք երկրներն ունեն բավականին մեծ հնարավորություններ ընդհանուր անվտանգության քաղաքականության մշակման գործում: Անվտանգության եռակողմ պայմանագրի հիման վրա Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի համախմբումը կարևոր զարգացում կլինի տարածաշրջանային և գլոբալ հավասարակշռության տեսանկյունից։

Թուրք վերլուծաբանի համոզմամբ՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ Պակիստանի ընդհանուր աշխարհագրական սահման չունենալը թերություն չի հանդիսանում անվտանգության հնարավոր պայմանագրի հաստատման համար։ Այն փաստը, որ Պակիստանի բանակը պաշտպանական և ռազմական հզորությամբ 10-րդն է աշխարհի ուժեղագույն բանակների շարքում, իսկ Թուրքիայինը՝ 11-րդ տեղը, մեծացնում է անվտանգության պայմանագրի տարածաշրջանային և գլոբալ ազդեցությունը:

Զսպման առումով կարևոր պարամետրերից մեկն էլ թուրք վերլուծաբանը համարում է այն, որ Պակիստանը միջուկային զենք ունեցող աշխարհի 9 երկրներից մեկն է։

Թուրքական պետական լրատվական գործակալության միջոցով տարածվող այս թեզերի հեղինակը պնդում է, որ  պետությունների ռազմական կարողությունները ներուժ ունեն զսպող գործոն ստեղծելու և նվազեցնելու սպառնալիքի մակարդակը։ Ամփոփելով եզրակացնում է, որ անվտանգության այդպիսի պայմանագրի կնքումը զգալի նպաստ կունենա համաշխարհային անվտանգության ապահովման գործում։

Աղբյուր`    Anadolu

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Հայաստանն ու Թուրքիան համատեղ կվերականգնեն Անիի կամուրջը
Հայաստանն ու Թուրքիան համատեղ կվերականգնեն Անիի կամուրջը

Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։

Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները
Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}