Տնտեսական14:45, 06 Հունիս 2022
Թուրքական լիրայի արժեզրկման վերջին ռեկորդից հետո դոլարն անկման ամենաբարձր ցուցանիշն է գրանցել
Վերջերս շարունակաբար արժեզրկվող թուրքական լիրայի փոխարժեքն ամերիկյան դոլարի նկատմամբ հունիսի 6-ի առավոտյան հասել է 16.61 լիրա/1 դոլար հարաբերակցության մակարդակին:
Նշենք, որ այս արդյունքը թուրքական լիրայի պատմության մեջ 2021թ. դեկտեմբերին գրանցված վերջին ռեկորդից հետո ամենաբարձր ցուցանիշն է։
Այս շարունակական արժեզրկումն առաջինն է 2021-ի դեկտեմբերի 20-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարած միջոցառումներից հետո, որոնց արդյունքում վերջին ամիսներին հաջողվում էր թուրքական լիրայի փոխարժեքը 1 դոլարի դիմաց պահել 14.5-14.7 -ի շրջանակներում:
Հունիսի 6-ի կեսօրվա դրությամբ 1 դոլարիի փոխարժեքը կազմում է 16.58 լիրա:
Հիշեցնենք, որ 2021-ի տարեվերջին դոլարի փոխարժեքը պատմական ռեկորդ էր սահմանել՝ գերազանցելով 18 թուրքական լիրան: Իրավիճակը կարգավորելու նպատակով Թուրքիայի նախագահը հայտարարել էր տնտեսական քայլերի փաթեթի մասին, որը ստացավ դոլարի փոխարժեքով փոխհատուցվող ավանդների ծրագիր անվանումը:
Այդ ծրագիրը լիրայով ավանդներ ունեցողներին դոլարի փոխարժեքի տատանման արդյունքում կրած կորուստների փոխահատուցումից բացի, ներառում է նաև արտահանողների համար ապագայի համար կայուն փոխարժեքի տրամադրում և մի շարք այլ քայլեր: Այս ծրագրի ներդրմամբ և դրան զուգահեռ Թուրքիայի Կենտրոնական բանկի պահուստների հաշվին շուկայում միլիարդավոր դոլարների ներարկումների արդյունքում հնարավոր եղավ այս ամիսներին փոխարժեքը կայուն պահել 14.5 լիրայի շրջակայքում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիան 2019-ին առողջարանային զբոսաշրջությունից ստացել է 1.49 մլրդ դոլար, իսկ 2023-ին՝ 2.3 մլրդ դոլար։
Պայմանագրերը վերաբերում են պաշտպանական արդյունաբերության, ԶԼՄ-ների և հաղորդակցության, կրթության,զբոսաշրջության, սպորտի, էներգետիկայի,անվտանգության առողջապահության և այլ ոլորտներին։
Թաթարստանում գործում են թուրքական բազմաթիվ գործարաններ։ Թուրք ներդրողները նախագծեր են իրականացնում նաև հյուրանոցային բիզնեսի և շինարարության ոլորտում։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ermenihaber.am-ը ներկայացնում է թուրք լրագրող-գրող Նևզաթ Օնարանի՝ «Համիդիեից ապրիլի 24» խորագրով հոդվածի հայերեն թարգմանությունը։
Թուրքիայի նախագահը Իրաքից վերադառնալիս անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին և այդ համատեքստում խոսել է Հայոց Ցեղասպանության մասին։
Ermenihaber.am-ը ներկայացնում է թուրք լրագրող-գրող Նևզաթ Օնարանի՝ «Համիդիեից ապրիլի 24» խորագրով հոդվածի հայերեն թարգմանությունը։
2022-ի համեմատ 2023-ին Թուրքիայի ռազմական ծախսերն այն աճել են 37%-ով՝ հասնելով 15.8 միլիարդ դոլարի։
Նույն օրը Շիշլիի հայկական կաթողիկե գերեզմանատան եկեղեցում ևս կմատուցվի պատարագ և կկատարվի նահատակների հիշատակի ու երախտագիտության աղոթք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |