Քաղաքական11:54, 02 Հունիս 2022
ՄԱԿ-ը բավարարել է Թուրքիայի Հանրապետության միջազգային անվանումը փոխելու Անկարայի դիմումը

ՄԱԿ-ը բավարարել է Թուրքիայի դիմումը, որով Անկարան խնդրել է փոխել հանրապետության միջազգային անվանումը բոլոր պաշտոնական փաստաթղթերում:
Այսուհետ «Republic of Turkey»-ի (Թուրքիայի Հանրապետություն) փոխարեն միջազգային փաստաթղթերում կգործածվի «Republic of Türkiye» տարբերակը: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
Նա տեղեկացրել է նաև, որ փոփոխությունն ուժի մեջ է մտել Թուրքիայի իշխանությունների դիմումը ՄԱԿ մուտքագրվելուց անմիջապես հետո։Երկրի անվան կարճ տարբերակն այժմ Turkey-ի փոխարեն կդառնա Türkiye: Նախատեսվում է, որ «Türkiye» անվանումը կկիրառվի բոլոր պաշտոնական և միջազգային փաստաթղթերում, ինչպես նաև պաշտոնական նամակագրության մեջ:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն էլ Twitter-ում արած գրառմաման մեջ նշել է, որ Թուրքիայի անվան փոփոխությունն ընդունվել է որպես Անկարայի քայլերի մի մաս, որոնք ուղղված են միջազգային ասպարեզում երկրի բրենդի վարկանիշի բարձրացմանը։
Նշենք, որ այս գործընթացը սկսելու համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել դեռևս ամիսներ առաջ, ավելի վաղ էլ թուրքական ապրանքների վրայի «Made in Turkey» տարբերանշանը փոխարինվել էր «Made in Türkiye»-ով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշենք, որ 2009-2015-ին Երխովը եղել է Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս, իսկ Թուրքիայում ՌԴ դեսպան է նշանակվել 2017-ի հունիսի 19-ին։

Իսրայելական մամուլը գրում է, որ Իսրայելի ազգային անվտանգության նախարարին ցանկացել են սպանել Թուրքիայից ստացված հրամանի հիման վրա։

Կողմերը քննարկել են Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ներուժը, տեղական և ազգային հնարավորությունների զարգացումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:
Իսրայելի զինված ուժերում շուրջ 20 տարի ծառայած, այժմ Երուսաղեմի ռազմավարության և անվտանգության ինստիտուտը ղեկավարող Էրան Լերմանը խոսել է Իսրայել-Թուրքիա հնարավոր առճակատման մասին։
2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։
Իսրայելական մամուլը գրում է, որ Իսրայելի ազգային անվտանգության նախարարին ցանկացել են սպանել Թուրքիայից ստացված հրամանի հիման վրա։
Հուշագրի հիմնական նպատակն է իրականացնել համատեղ ծրագրեր՝ երիտասարդության ոլորտում գործընկերության ամրապնդման ուղղությամբ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |