Քաղաքական17:02, 23 Մայիս 2022
Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հետ

Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Ջեֆ Ֆլեյքն այցելել է ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) կենտրոնական գրասենյակ։
Twitter-ում ԺԴԿ-ի պաշտոնական էջում արված գրառման համաձայն՝ դեսպան Ֆլեյքը հանդիպել է կուսակցության համանախագահներ Փերվին Բուլդանին և Միդհատ Սանջարին։
Ըստ ԺԴԿ-ի գրառման՝ հանդիպմանը մտքեր են փոխանակվել քաղաքական և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։ Twitter-ում ԱՄՆ դեսպանության պաշտոնական էջում արված գրառման մեջ նշվել է, որ քննարկվել են նաև ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները։
Ամերիկացի դեսպանն այնուհետև ուշ հանդիպում է ունեցել նաև ազգայնական «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեների հետ։
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ-ի դեսպան Ջեֆ Ֆլեյքին կանչել էին Թուրքիայի ԱԳՆ։ Թուրքական կողմն իր մտահոգությունն էր փոխանցել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) հանրահավաքի վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարության կապակցությամբ։
Դրանում Թուրքիայում ապրող ԱՄՆ քաղաքացիներին զգուշացում էր արվել հանրահավաքի ընթացքում ոստիկանության հնարավոր կոշտ միջամտությունների մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարությունները հանդես են եկել հայտարարությամբ:

Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի նախորդ հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 3-ին Վիեննայում:

Էրդողանի խոսքով, եթե սկանդինավյան երկու երկրները իրենց խոստումները չպահեն, ապա նրանց անդամակցությունը ՆԱՏՕ-ին նորից կհայտնվի հարցականի տակ։
Ուղիղ խոսք

Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ոտքի վրա Էրդողանի և Բայդենի հետ ունեցած զրույցի ընթացքում Մեծ Բրիտանիայի նախագահը կատակելու նկատառումով թուրքերեն է խոսել՝ ասելով՝ «Օ՜, շատ լավ է»։
Հոդվածի հեղինակը նշել է, որ ՆԱՏՕ-ի հաջորդ քայլերը լինելու են Սև ծովի, Ուկրաինայի, Վրաստանի և միևնույն ժամանակ Հայաստանի ուղղությամբ։
Կանոնակարգի որոշ դրույթներ, ըստ Փայլանի պնդումների, հակասում են Լոզանի պայմանագրին:
Դռնփակ հանդիպմանը թուրքական կողմից ներկա են եղել նաև ուժային կառույցների ղեկավարները։
Միջազգային այս լրատվամիջոցների հասանելիությունը Թուրքիայում սահմանափակելու մասին որոշումը կայացրել է Անկարայի քրեական դատարանը։
Օրացույց
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |