Տարածաշրջան11:31, 12 Մայիս 2022
Թուրքիան պատրաստվում է մեծ քանակով ցորեն ներկրել Հնդկաստանից
Թուրքիան առաջին անգամ 50.000 տոննա ցորեն պատվիրել Հնդկաստանին, որն աշխարհում բրնձի և ցորենի պաշարներով համարվում է 2-րդ երկիրը։
Վերջին ամիսներին ցորենի գինն աշխարհում թանկացել է 15 տոկոսով, և հնդկական ցորենն այս իրավիճակում արդեն մեծ պահանջարկ ունի: Այդ ամենը կապված է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Պատերազմի հետևանքով Ուկրաինան, որն ապահովում է աշխարհում բարձրակարգ ալյուրի արտադրության 1/5 մասը, այժմ արտահանման հետ կապված լուրջ խնդիրներ ունի:
Թուրքիան Հնդկաստանի հետ ցորենի ներկրման վերաբերյալ համաձայնության էր եկել նախորդ շաբաթ: Թուրքական պատվիրակությունը մեկնել է Հնդկաստան՝ քննարկելու ներկրկման պայմանները: Հայտնի է դարձել, որ AgriBazaar էլեկտրոնային համակարգը Թուրքիայից ստացել է 50 տոննա ցորենի պատվեր մոտ 1մլն 600.000 դոլար արժողությամբ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հնդկաստանն ավարտում է ցորեն արտահանելու շուրջ բանակցությունները Եգիպտոսի հետ, որը Մերձավոր Արևելքում հացահատիկ ներկրող ամենախոշոր երկիրն է։ Հնդկաստանն այժմ բանակցություններ է վարում այլ երկրների հետ այն բանից հետո, երբ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունը «դադարեցրեց» գյուղատնտեսական արտադրանքի համաշխարհային մատակարարումը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այցի շրջանակներում կողմերը կքննարկեն ապրանքաշրջանառության ծավալները 5 մլրդ դոլարի հասցնելու հարցը։
Մայիսի 15-ին Ֆաթիհ թաղամասում գտնվող «Եգիպտոսի շուկա»-կոչվող վայրում բռնկված հրդեհը մոտակայքում գտնվող մարդկանց շրջանում խուճապ է առաջացրել:
AFAD-ի հաղորդմամբ՝ ցնցումը գրանցվել է Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Իզմիր նահանգի Քարաբուրուն շրջանի Էգեյան ծովին հարող տարածքում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Լավագույն տասնյակի մեջ Թուրքիայի զինված ուժերը զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը։
Նախարարները մտքեր են փոխանակել պատմական «Մետաքսի ճանապարհի» կամրջի համատեղ վերականգնման շուրջ
Իզմիրի նահանգապետարանը քառօրյա ժամկետով արգելել է ցույցեր ու բողոքի ակցիաներ կազմակերպելը։
Reuters-ը գրում է, որ Իսրայելը առևտրաշրջանառության դադարեցման մասին Թուրիայի ընդունած որոշման դեմ պատասխան քայլեր է ձեռնարկում:
Նման քայլը պայմանավորված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-րդ տարելիցով:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |