Իրավական17:45, 05 Մայիս 2022
Հրանտ Դինքի գործով Ստամբուլի դատարանը որոշում է կայացրել
«Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով Ստամբուլի շրջանային դատարան ներկայացված բողոքի քննությունն ավարտվել է։ 61 մեղադրյալների, այդ թվում՝ նախկին ոստիկանապետեր Ալի Ֆուաթ Յըլմազերի և Ռամազան Աքյուրեքի, ովքեր հանցավոր անփութություն են դրսևորել Դինքի սպանության գործում, ազատազրկման և արդարացման դատավճիռները հաստատվել են դատարանի կողմից։ Այսպիսով, դատարանի որոշմամբ հաստատվել է Ստամբուլի 14-րդ քրեական պալատի որոշումն առ այն, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենականները (FETÖ) աջակցել են սպանության հեղինակներին և հրահրողներին:
Անցած տարվա մարտին 76 մեղադրյալների վերաբերյալ վճիռներ էին կայացվել: Նրանցի 6-ը կալանավորվել են, իսկ 13-ը՝ փախուստի մեջ են:
Նրանցից նախկին ոստիկանապետ Ալի Ֆուաթ Յըլմազերը և Ռամազան Աքյուրեքը դատապարտվել են ցմահ բանտարկության՝ «դիտավորությամբ սպանության» համար: Ընդհանուր առմամբ 26 մեղադրյալներ դատապարտվել են տարբեր չափերով ազատազրկման։ Մինչդեռ 37 ամբաստանյալներ արդարացվել են, 13 ամբաստանյալների գործերն առանձնացվել են՝ փախուստի մեջ գտնվելու պատճառով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը հաղորդագրություն է տարածել Արդարադատության միջազգային դատարան Իսրայելի դեմ հարուցված գործին։
ԵՄ անդամ պետությունը նման քայլի է գնացել` ի պատասխան Թուրքիայի կողմից Օսման Քավալայի և Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման մասին եվրադատարանիի որոշումների անտեսմանը։
Դատական գործում մեղադրվում է 108 անձ, որից 24-ը կալանավորված է:Նրանց թվում է նաև քրդամետ ԺԴԿ-ի նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |