Ցեղասպանություն19:56, 23 Ապրիլ 2022
Թուրքական ասոցիացիա. «Հայ ժողովուրդը վտարվեց իր հնագույն հողերից, նրանց մեծ մասը ոչնչացվեց իր բնօրրանում»
Թուրքիայի «Մարդու իրավունքների ասոցիացիայի» Ադանայի մասնաճյուղը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին ընդառաջ հայտարարություն է տարածել, որտեղ առկա են մի շարք ուշագրավ դիտարկումներ:
Ասոցիացիայի ղեկավար Յաքուփ Աթաշը լրագրողների հետ ասուլիսի ժամանակ նշել է, որ Թուրքիայի ղեկավարությունը Հայոց ցեղասպանության հարցում ժխտողական քաղաքականության փոխարեն պետք է անհրաժեշտ քայլեր անի իրականայության հետ առերեսվելու համար:
Ըստ Աթաշի՝ երբ Օսմանյան կայսրությունը փլուզվում էր, ոչ մահմեդական ազգերի վերաբերյալ տեղահանության մասին որոշում էր կայացվել, որի նպատակն էր ստեղծել մեկ ազգ:
Այդ օրերին հարյուրավոր հայ մտավորականներ ձերբակալվեցին և աքսորի ճանապահին սպանվեցին: Նրանց թվում էին գրողներ, պաշտոնյաներ և այլք:
«Հայ ժողովուրդը վտարվեց իր հնագույն հողերից, նրանց մեծ մասը ոչնչացվեց իր բնօրրանում, իսկ մի մասը՝ գաղթի ճանապարհին: Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար, իսկ այնուհետև մեծ վեզիր Թալեաթ փաշայի օրագրերում տեղեկություն կա, որ 1914-1917թթ. սպանվել է 1.150.000 հայ»,-նշել է Աթաշը:
Վերջինս կարծիք է առաջ քաշել, որ հաշտության համար կարևոր կլիներ, եթե Թուրքիան քաղաքացիություն շնորհեր բռնի տեղահանվածների ժառանգներին:
«Հայոց ցեղասպանությունն այս հողում է եղել և Հայոց ցեղասպանության հարցում արդարությունը կարող է ապահովվել միայն այս հողի վրա»:
Ըստ Աթաշի՝ ցեղասպանության հարցը պետք է դիտարկել իրավական, հումանիտար և սոցիալական հարթությունների վրա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հայաստանի պաշտոնյաները և գիտական հանրությունը բազմիցս հայտարարել են, որ հայկական արխիվները բաց և հասանելի են բոլոր հետազոտողների համար:
Սեդաթ Ունալը համոզմունք է հայտնել, որ դա կլինի տարածաշրջանային խաղաղության և համագործակցության նախաձեռնություն։
«Ծայրաստիճան կարևոր է խաղաղության մեջ ապրել այս աշխարհամասի հնագույն ժողովուրդներից հայ ժողովրդի հետ»։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ստամբուլում հրատարակվող հայկական «Ակոս» թերթի կայքում հրապարակվել է «Զանգեզուրի միջանցքում համառության պատճառը» հոդվածը
Ընդդիմադիր, ձախակողմյան «Haber sol» լրատվամիջոցում հրապարակվել է թուրք վերլուծաբան Էնգին Սոլաքօղլուի «Հարավային Կովկասի զավեշտախաղը» հոդված:
Մերկելը նաև նշել է, որ Գերմաիայում մշտական բնակություն հաստատածների թիվն աճել է և այդ մարդկանց հասարակության մեջ ինտեգրելու խնդիրը շարունակվում է։
Թուրքիայի հյուիսիս-արևմուտքում գտնվող Ստամբուլի նահանգում տեղած հորդառատ անձրևները ջրհեղեղների պատճառ են դարձել:
Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարաբերությունների գլխավոր խորհրդականն անդրադարձել է տարածաշրջանում Հյուսիսատլանյտան դաշինքի կողմից ձեռնարկվող քայլերին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |