Տարածաշրջան14:46, 21 Ապրիլ 2022
Իրաքյան Քուրդսիտանի պատասխանը թուրքական ԶԼՄ-ներին. «Ապատեղեկատվություն է»

Իրաքյան Քուրդիստանի զինված ուժերը (Փեշմերգե) հայտարարություն են տարածել Թուրքիայի ԶՈւ-ի կողմից «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ սկսած «Մագիլ-Կողպեք» անվամբ ռազմագործողության վերաբերյալ:
Գործողությունը հիմնականում ընթանում է Իրաքյան Քուրդիստանի Մեթինա, Զապ և Ավաշին-Բասյան շրջաններում, որտեղ ըստ թուրքական մամուլի պնդման՝ կան քուրդ զինյալների հենակետեր և ռազմաբազաներ:
Հրապարակված հայտարարության մեջ հերքվում է լրատվամիջոցների վերոնշյալ պնդումը՝ որակելով այն ապատեղեկատվություն:
«Հերքում ենք բոլոր պնդումները և հայտարարում, որ Փեշմերգեի ուժերը որևէ կերպ չեն մասնակցել գործողությանը, և որևէ քայլ չենք ձեռնարկել»։
Փեշմերգեն պահանջել է իրենց չներքաշել հակամարտող կողմերի խնդիրների մեջ:
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ Իրաքյան Քուրդիստանի և Իրաքի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության նկատմամբ պետք է հարգանք ցուցաբերվի:
Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերը նոր ներխուժում են իրականացրել Իրաքի հյուսիսային շրջաններ, որտեղ գտնվում են «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության ճամբարները, պահեստներն ու թաքստոցներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |