Տարածաշրջան13:30, 19 Ապրիլ 2022
Իրաքյան «Sadr» շարժման առաջնորդը հայտարարել է, որ իրենք Թուրքիայի հարձակումների դեմ չեն լռի

Իրաքյան «Sadr» շիական շարժման առաջնորդ Մուքթադա Աս Սադրը հայտարարել է, որ Թուրքիայի իրականացրած անդրսահմանային ռազմական գործողությունները խախտում են Իրաքի ինքնիշխանությունը և որ իրենք չեն պատրաստվում լուռ մնալ այդ հարձակումների դեմ:
Շարժման առաջնորդ Մուքթադա Աս Սադրն անդրադարձել է Թուրքիայի զինված ուժերի նոր ներխուժմանը Իրաքի հյուսիսային շրջաններ, որտեղ գտնվում է «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության ճամբարները:
Թուրքական զինուժի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան ընդգրկում է Իրաքի Մեթինա, Զափ և Ավաշին-Բասյան շրջանները:
Սոցիալական ցանցում արած գրառմամբ Սադրը դատապարտել է Թուրքիայի հարձակումները՝ դրանք որակելով որպես Իրաքի ինքնիշխանության խախտում:
Նա նաև հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում լռել ու համակերպվել։ Արդեն Թուրքիային հրավիրել են երկխոսության և հայտնել, որ իրենք պատրաստ են նպաստել խնդիրների լուծմանը երկխոսության և ժողովրդավարական մեթոդների միջոցով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Հաքան Ֆիդանը և Բադել Աբդելալաթին քննարկել են Գազայում տիրող իրավիճակը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |