• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
18 Սեպտեմբեր, 2025
Հինգշաբթի 01:56
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական11:49, 19 Ապրիլ 2022

Ընդդիմադիր կին գործիչը՝ Էրդողանին. «Դուք եք այս խայտառակության հեղինակը»

Ընդդիմադիր կին գործիչը՝ Էրդողանին. «Դուք եք այս խայտառակության հեղինակը»

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) փոխնախագահ Մերալ Դանըշ Բեշթաշը Թուրքիայի խորհրդարանում մամուլի ասուլիս է հրավիրել։ Ի թիվս այլ թեմաների՝ նա անդրադարձել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, երբ վերջինս ասել էր. «Մենք վճռական ենք տրամադրված դուրս բերել մեր երկիրը կանանց սպանությունների ու նրանց դեմ գործադրվող բռնությունների այս խայտառակությունից»։

Բեշթաշը հայտարարել է, որ այդ խայտառակության հեղինակը հենց Էրդողանն է։

«Ո՞վ է ստեղծել այդ խայտառակ վիճակը: Ո՞վ է հետ կանչել իր ստորագրությունը Ստամբուլյան կոնվենցիայից: Ո՞վ է իշխանության մեջ: Ո՞վ է, որ ընդհանրապես չի խուսափում կանանց նկատմամբ բռնություն արտահայտող հռետորաբանությունից: Այդ ամոթը հենց դուք եք ստեղծել...

Կանանց նկատմամբ բռնությունները, հալածանքները և  սպանությունները քաղաքական են։ Սա այն սկզբունքն է, որի վրա կանգնած են կանանց իրավունքների պաշտպաններն ամբողջ աշխարհում։ Կանանց սպանությունները չեն կարող որակվել որպես անձնական խնդիրներ կամ էլ ամոթալի մի բան: Դա ամենածանր հանցագործություններից մեկն է»: 

Բեշթաշը նաև քննադատել է օրինապահ մարմինների գործողությունները՝ ասելով, որ խոշտանգումների հեղինակները չեն հետաքննվում, սպանության հեղինակները չեն հետաքննվում, մինչդեռ հետաքննվում, հետապնդվում, դատվում և դատապարտվում են մարդիկ, որոնք պարզապես սպանությունների և խոշտանգումների մասին տեղեկատվություն են ապահովել։

«Կանանց նկատմամբ կիրառվող բռնության դեմ պայքարելու փոխարեն իշխանությունները թիրախ են դարձնում այն ինստիտուտները, որոնք իսկապես պայքարում են կանանց նկատմամբ բռնության դեմ: Դատական հայց է ներկայացվել «Մենք կդադարեցնենք կանանց սպանությունները» կազմակերպության դեմ: Սարսափելի է: Ինչո՞ւ եք ուզում փակել հանրային շահի օգտին գործող կազմակերպությունը։։ Որովհետև ցանկանում եք կոծկել սպանությունները, ահա թե ինչու», - դժգոհել է Բեշթաշը։

Անդրադառնալով տնտեսական ճգնաժամին և Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի տվյալներին (TÜIK) էլ Բեշթաշն ասել է. «Գնաճը հասնում է 150 տոկոսի: TÜIK-ի միջոցով այս թվերը փորձում են ցածր ցույց տալ: Ամեն ինչ արվում է, որպեսզի անկախ կառույցները չբացահայտեն սա։ Ինչ է, երբ TÜIK-ը ցածր թվեր է ցույց տալիս, գնաճը նվազու՞մ է: Թուրքիայի պատմության մեջ աննախադեպ այս գնաճի դեմ նման մեթոդներով հնարավոր չէ պայքարել»։

Աղբյուր`    cumhuriyet.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Հայաստանն ու Թուրքիան համատեղ կվերականգնեն Անիի կամուրջը
Հայաստանն ու Թուրքիան համատեղ կվերականգնեն Անիի կամուրջը

Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիան արհեստական բանականության օգտահաշիվներն արգելափակող 1-ին երկիրն է
Թուրքիան արհեստական բանականության օգտահաշիվներն արգելափակող 1-ին երկիրն է

Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}