Իրավական18:20, 18 Ապրիլ 2022
Թուրքիայի նախագահն ու ընդդիմադիր առաջնորդը դատական քաշքշուկի մեջ են

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և երկրի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի միջև քաղաքական պայքարը շարունակվում է նաև դատական համակարգում։
Քըլըչդարօղլուի դեմ Էրդողանի ներկայացրած 62 դատական հայցերից 45-ի մասով կայացվել է դատավճիռ, իսկ 17-ը դեռևս դատավարության ընթացքի մեջ է։
Էրդողանի փաստաբան Հուսեյն Այդընի տեղեկացմամբ՝ դատական հայցերից 27-ն ավարտվել են էրդողանի ինքնակամ հրաժարագրով: 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո Էրդողանը, «միասնության և համերաշխության ամրապնդում» ձևակերպումը հիմք ընդունելով, հրաժարվել է 17 անուն գործերից: Ավարտին հասցված գործերից 12-ում Էրդողանն իրավացի է ճանաչվել, իսկ 6-ը մերժվել է դատարանի կողմից:
Իսկ Քըլըչդարօղլուն Էրդողանի դեմ ընդհանուր առմամբ 13 դատական հայց է ներկայացրել: Վերջինս հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո հրաժարվել է երեք հայցից, պարտվել հինգում, իսկ իր ներկայացրած դատական հայցերից հինգը դեռ ընթացքի մեջ են։ Երկու անուն գործ մերժվել է դատարանի կողմից, իսկ մեկը` ընդունվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |