Տարածաշրջան13:03, 12 Ապրիլ 2022
Թուրքիայի գերագույն դատարանը կուսակցությունների ցանկում չի ներառել «Քուրդիստան» բառով կուսակցությունները

Թուրքիայի Գերագույն դատարանը հրապարակել է Թուրքիայում գործող քաղաքական կուսակցությունների և նրանց անդամների թիվը։ Ցուցակում քանակապես 121 կուսակցություն է ներկայացված, բայց 3 տեղ դատարկ է թողնված. ցանկում չեն ներառվել այն կուսակցությունները, որոնց անվանման մեջ առկա է «Քուրդիստան» բառը:
Թուրքիայում գործող քաղաքական կուսակցություններից ներքոնշյալներն են, որ իրենց անվան մեջ ունեն «Քուրդիստան» բառը։
• «Քուրդիստանի սոցիալիստական կուսակցություն» (PSK)
• «Քուրդիստանի կոմունիստական կուսակցություն» (KKP)
• «Քուրդիստանի ազատության շարժում կուսակցություն» (PAK)
• «Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցություն - Թուրքիա» (PDK – T)
Վերոհիշյալ կուսակցություններից ոչ մեկը դեռ որևէ հայտարարություն չի արել:
Նշենք, որ մինչ օրս Թուրքիայում բազմաթիվ կուսակցություններ են լուծարվել «Քուրդիստան» բառի պատճառով:
Այսպես` 1963 թվականից ի վեր Թուրքիայում Սահմանադրական դատարանի կողմից լուծարվել են 28 քաղաքական կուսակցություններ, որոնցից 7-ը` քրդական: Լուծարման հիմք են հանդիսացել կրոնական նկատառումները, ինչպես նաև Թուրքիայի տարածքային մասնատմանն ուղղված քայլերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:

Ավերածությունների մասին տեղեկատվություն պաշտոնական աղբյուրներում դեռևս չկան:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |