Տնտեսական14:03, 11 Ապրիլ 2022
Թուրքիայում գործազրկությունը կազմում է 10․7 տոկոս

Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK) հրապարակել է 2022 թվականի փետրվարի տվյալները 15-ից բարձր տարիքային խմբի քաղաքացիների գործազրկության վերաբերյալ։
Ըստ այդմ՝ 2022 թվականի փետրվարին նախորդ ամսվա համեմատ գործազուրկների թիվը նվազել է 178 հազարով՝ հասնելով 3 միլիոն 579 հազարի։ Գործազրկության մակարդակն այդպիսով հասել է 10․7 տոկոսի։ Ընդ որում՝ գործազրկությունը տղամարդկանց շրջանում կազմել է 9․3 տոկոս, իսկ կանանց շրջանում՝ 13․4 տոկոս։
15-ից 24 տարեկանների շրջանում նույնպես գործազրկությունը նախորդ ամսվա համեմատ նվազել է 0․6 տոկոսով՝ հասնելով 20․7 տոկոսի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։

Դամասկոսի առևտրային կցորդի գրասենյակը պաշտոնապես նախազգուշացրել է թուրքական ընկերություններին՝ կոչ անելով հաշվի առնել նոր կանոնները և վերանայել իրենց առևտրային պլանները։

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |