Ռազմական15:22, 11 Ապրիլ 2022
Հունաստանի արտգործնախարարը կոշտ է արձագանքել ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-16-երի վաճառքի հարցին

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը մեկնաբանել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի տեսակետն առ այն, որ Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը կծառայի ԱՄՆ-ի ազգային անվտանգային շահերին։
Նա նշել է, որ իրենք չեն պատրաստվում ողջունել Թուրքիայի վերազինումը և Հունաստանը չի կարող վերջ դնել Թուրքիայի նկատմամբ իր զգուշավոր մոտեցմանը։
Հունաստանի արտգործախարար նաև ընդգծել է, որ Թուրքիային F-16 կործանիչների հնարավոր վաճառքի դեպքում. դրանք կարող են օգտագործվել Հունաստանի դեմ։ Միևնույն ժամանակ, սակայն, Դենդիասը նշել է, որ իրենք ցանկանում են Թուրքիային տեսնել ՆԱՏՕ-ում իրենց դաշնակցի կարգավիճակում։
Նշենք, որ «Reuters» լրատվական գործակալությունն օրերս գրել էր, որ ԱՄՆ Պետդեպը նամակ է ուղարկել Կոնգրեսին, որում նշվել էր, որ Ջո Բայդենի վարչակազմի կողմից Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը համապատասխանելու է ԱՄՆ-ի ազգային անվտանգային շահերին և միաժամանակ ծառայելու է ՆԱՏՕ-ի երկարաժամկետ միասնությանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բրազիլիան նաև ուսումնասիրում է թուրքական անօդաչու թռչող սարքերի՝ մասնավորապես «Bayraktar TB2»-ի կիրառման հնարավորությունը։

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

«DSEI 2025» ռազմարդյունաբերական ցուցահանդեսում թուրքական «MKE» ընկերությունը ներկայացրել է շուրջ 60 արտադրանք։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |