Քաղաքական13:39, 11 Ապրիլ 2022
Թուրքիայի կառավարության նիստում կքննարկվի նաև հայ-ադրբեջանական գործընթացը
Ապրիլի 12-ին տեղի ունենալիք Թուրքիայի կառավարության նիստի օրակարգում լինելու են ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի ունենալիք նիստին արտաքին թեմաների շարքում քննարկվելու է նաև «Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը»:
Դրանից բացի քննարկվելու է նաև ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության վերջին զարգացումները և նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը կազմակերպելուն միտված Անկարայի դիվանագիտական ջանքերը:
Ներքին խնդիրներից կքննարկվի գնաճի զսպման, «ահաբեկչության դեմ պայքարի» և այլ թեմաների վերաբերող հարցեր:
Նշվում է, որ նիստի ավարտին Էրդողանը հանդես կգա ուղերձով և ամփոփ տեղեկություն կհաղորդի կառավարության նիստում քննարկված թեմաների ու ընդունված որոշումների մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիան կշարունակի ջանքերը՝ արագորեն թուրքական աշխարհը միասին ավելի ուժեղ դարձնելու և թուրքական համագործակցությունը զարգացնելու համար։
Ընդդիմադիր պատգամավոր Օմեր Օջալանը մամուլի ասուլիս էր հրավիրել՝ խոսելու Ադբուլլահ Օջալանի բանտային պայմաններից։
Անա Փիսոներոն անդրադարձել է Թուրքիայի նախագահի կողմի արված հայտարարություններին և ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացին։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ստամբուլում հրատարակվող հայկական «Ակոս» թերթի կայքում հրապարակվել է «Զանգեզուրի միջանցքում համառության պատճառը» հոդվածը
Ընդդիմադիր, ձախակողմյան «Haber sol» լրատվամիջոցում հրապարակվել է թուրք վերլուծաբան Էնգին Սոլաքօղլուի «Հարավային Կովկասի զավեշտախաղը» հոդված:
Մերկելը նաև նշել է, որ Գերմաիայում մշտական բնակություն հաստատածների թիվն աճել է և այդ մարդկանց հասարակության մեջ ինտեգրելու խնդիրը շարունակվում է։
Թուրքիայի հյուիսիս-արևմուտքում գտնվող Ստամբուլի նահանգում տեղած հորդառատ անձրևները ջրհեղեղների պատճառ են դարձել:
Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարաբերությունների գլխավոր խորհրդականն անդրադարձել է տարածաշրջանում Հյուսիսատլանյտան դաշինքի կողմից ձեռնարկվող քայլերին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |